Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավնիկ (այլ կիրառումներ)

Ավնիկ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Հավնունիք գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում է Արաքսի աջ ափին, Արաքս և Բասեն գետերի միախանման վայրում։

Գյուղ
Ավնիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԱբնիկոն, Ավենիկ, Կթնի, Կթնոգյուղ, Ճիվանգալեսի, Որնիկ, Օրնկաբերդ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունավնիկցի
Ժամային գոտիUTC+3
Ավնիկ (Աշխարհ)##
Ավնիկ (Աշխարհ)

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Աբնիկոն, Ավենիկ, Ավընկաբերդ, Ավնիկուբերդ, Ավնիք, Ավնկաբերդ, Ավնկոբերդ, Ավնկուբերդ, Աֆնիք, Կըթնի, Կթնի, Կթնոգյուղ, Ճիվանգալեսի, Ճիվանխալե, Որնիկ, Որնկաբերդ, Ջեվանքալաան, Ջիվանգալասի, Ջիվանկալե, Ունիք, Օնիկ, Օրնիկ, Օրնկաբերդ։

Պատմություն խմբագրել

Ավնիկի բերդը հիշատակվում է IX դարից, կառուցված էր դժվարամատչելի բլրի վրա և շրջապատված էր պարիսպներով։ Ըստ Մ. Չամչյանի գյուղը գոյություն է ունեցել V դարից։

Ավնիկը գրավել և թալանել են 1054 թվականին սելջուկները, իսկ 1394 թվականին, երկարատև պաշարումից հետո՝ Լենկթեմուրը։ Սակայն ըստ Արիստակես Լաստիվերցու 1054 թվականին սելջուկ սուլթանը խնայել է Ավնիկ ամրոցը և շարժվել է Դու գյուղի ուղղությամբ[1]։

Բնակչություն խմբագրել

Հին և միջին դարերում գյուղը եղել է հայաբնակ։ XIX դարի վերջին ուներ մոտ 60 տուն, իսկ XX դարի սկզբներին 200 տուն թուրք և քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բերդի ավերակները, որ նշմարվում էին 1985 թվականի դրությամբ, թուրքերն այն կոչում են Ջիվանկալե[2]։ Այն հավանաբար կառուցված էր IX դարում Բագրատունիների կողմից[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ПОВЕСТВОВАНИЕ ВАРДАПЕТА АРИСТАКЭСА ЛАСТИВЕРЦИ, О БЕДСТВИЯХ, ПРИНЕСЕННЫХ НАМ ИНОРОДНЫМИ ПЛЕМЕНАМИ:
    «Оттуда он спустился к широкой долине Басеана и [подошел] к неприступной крепости по названию Авник (52). Там он увидел множество людей и скота, но [напасть] не решился, ибо было видно, что крепость неприступна. Минуя ее, он подошел к Басеану, к деревне Ду»,
    52 ծանոթագրություն.«Aвник, греч. Abnikon; крепость входила в фему Феодосиополя-Карина; ныне деревня Авник (турецк. Дживан-кале). См. Еремян, Армения, стр. 42.»
  2. ՀՍՀ, հտ 1, էջ 622-623, Ավնիկ
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 366

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 622