Ավկսենտի Գորոդնյանսկի

Ավկսենտի Գորոդնյանսկի (ռուս.՝ Авксе́нтий Миха́йлович Городня́нский, մարտի 13, 1896(1896-03-13), Bogucharsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1942(1942-05-27), Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին Կարմիր բանակի գեներալ-լեյտենանտ, 13-րդ և 6-րդ բանակների հրամանատար։ Մահացել է 1942 թվականին ինքնասպանություն կատարելով` Խարկովի ճակատամարտի ընթացքում իր զորքերի շրջափակման և ջախջախման պատճառով։

Ավկսենտի Գորոդնյանսկի
Avksentii Gorodnyansky.jpg
մարտի 13, 1896(1896-03-13) - մայիսի 27, 1942(1942-05-27) (46 տարեկան)
ԾննդավայրBogucharsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանThirteenth City Cemetery, Kharkiv
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Գերմանա-խորհրդային ռազմաճակատ
ՊարգևներԼենինի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
ԿրթությունԿրակոց

ԿենսագրությունԽմբագրել

Ավկսենտի Միխայլովիչ Գորոդնյանսկին ծնվել է 1896 թվականի մարտի 13-ին Տալի գյուղում (ներկայումս Վորոնեժի մարզի Կանտեմիրովի շրջան). Ռուսական բանակում է 1915 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ավագ ունտեր-սպա։ Կարմիր Բանակում է 1918 թվականից։ 1919 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ Քաղաքացիական պատերազմի մասնակից է, եղել է վաշտի և հրաձգային գնդի հրամանատար։ 1924 թվականին ավարտել է «Կրակային» դասընթացները։ 1938 թվականից եղել է 101-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի 1940 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ավկսենտի Միխայլովիչին շնորհվում է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Գերմանա-խորհրդային պատերազմի սկզբում եղել է 129-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի ամռանը դիվիզիան Գորոդնյանսկու հրամանատարությամբ Արևմտյան ռազմաճակատի կազմում մասնակցել է Սմոլենսկի ճակատամարտին։ 1941 թվականի օգոստոսի 31-ին նշանակվել է Բրյանսկի ռազմաճակատի 13-րդ բանակի հրամանատար, 1942 թվականի հունվարին` 6-րդ բանակի հրամանատար։ Խարկովի ճակատամարտի ընթացքում 6-րդ բանակը, գեներալ-լեյտենանտ Գորոդնյանսկու հրամանատարությամբ գործելով գլխավոր ուղղությամբ, ճեղքում է գերմանական զորքերի պաշտպանությունը և մի քանի օրվա մարտերի ընթացքում առաջ է շարժվում մինչև 50 կմ խորությամբ։ Սակայն շուտով Հարավ-Արևմտյան ռազմաճակատի հրամանատարության բացթողումների արդյունքում ռազմաճակատի հարվածային խմբավորումը ընկնում է շրջափակման մեջ և ոչնչացվում։ Տեսնելով իր շրջապատված զորքերի կործանումը` Ավկսենտի Միխայլովիչ Գորոդնյանսկին (1942 թվականի մայիսի 22-27) ինքնասպանություն է գործում[1]։ Թաղված է գերմանացիների կողմից Խարկովի մարզի Պետրովսկի շրջանի Օրլինոյարսկ խուտորում։ Խարկովի մարզի ազատագրումից հետո հրամանատարի աճյունը վերաթաղվում է Խարկովի Պուշկինյան գերեզմանատանը։

ՊարգևներԽմբագրել

  • Լենինի շքանշան
  • «Բանվորա-Գյուղացիական Կարմիր Բանակի XX տարի» մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ОБД Мемориал»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-26-ին։ Վերցված է 2017-04-23 

Արտաքին հղումներԽմբագրել