Ավե Ալավայնու

էստոնացի բանաստեղծ

Ավե Ալավայնու (էստ․՝ Ave Alavainu, հոկտեմբերի 4, 1942(1942-10-04), Տարտու - ապրիլի 3, 2022(2022-04-03)[1]), էստոնացի բանաստեղծուհի և գրող։

Ավե Ալավայնու
էստ․՝ Ave Alavainu
Ծնվել էհոկտեմբերի 4, 1942(1942-10-04)
ԾննդավայրՏարտու
Վախճանվել էապրիլի 3, 2022(2022-04-03)[1] (79 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա
Պարգևներ
Սպիտակ աստղի 5-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավե Ալավայնուն ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 4-ին Տարտուում բժշկի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ նա եղել է չորս տարեկան, ինչից հետո Ավե Ալավայնուն մոր հետ տեղափոխվել է Տալլին[2]։ Այնտեղ նա 1954-1961 թվականներին սովորել է դպրոցում։ 1962 թվականից էստոներենի բանասիրություն է սովորել Տալլինի մանկավարժական ինստիտուտում։ 1964-1967 թվականներին շարունակել է ուսումը Տարտուի համալսարանում, սակայն հեռացել է երրորդ կուրսից[3]։ Նա «Վանեմույնե» թատրոնի թատերական ստուդիայում սովորել է դերասանական արվեստ, ավարտել է այն 1968 թվականին։ Դրանից հետո նա լրագրող է աշխատել տարբեր թերթերում և ամսագրերում, այնուհետև տեղափոխվել է Հիյումաա կղզի ամուսնու՝ Վաապո Վախերի հետ, որի հետ ծանոթացել է թերթի խմբագրությունում աշխատելու ժամանակ։ 1976 թվականից մանկավարժական աշխատանք է վարել[4]։ 1981-1985 թվականներին եղել է պիոներների տան տնօրեն։ Այդ շրջանում հիմնել է դպրոցական թատրոն և ղեկավարել է այն մինչև 1995 թվականը։ 1997 թվականից գլխավորել է «Ave Vita» ոչ առևտրային ընկերությունը[2]։

1987 թվականից Ավե Ալավայնուն հանդիսանում է Էստոնիայի գրողների միության անդամ։ Ապրում է Հիյումաա կղզու Կեռդլա քաղաքում։

Ստեղծագործություն խմբագրել

Ալավայնուն առաջին անգամ տպագրվել է 1966 թվականին՝ հրատարակելով իր բանաստեղծությունները թերթում։ 1973 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Քննադատները այնտեղ տեսել են մասամբ «ավանդական սիրային քնարերգություն», սակայն միևնույն ժամանակ նշել են, որ այդտեղ բազմիցս հանդես է գալիս «էրոտիկ փորձ» կամ «էրոտիկ զգացմունքներ» արտահայտությունները[5]։ Մի քննադատ նույնիսկ համեմատել է բանաստեղծուհու արվեստը Ռալֆ Ռոնդի հետ, որի գիրքը ոչնչացվել է պատերազմական շրջանում բարոյազրկության պատճառով[6], և կարծում էր, որ այդ բանաստեղծությունները չարժե կարդալու տալ մինչև 16 տարեկան երեխաներին[7]։

Հաջորդ բանաստեղծական ժողովածուները ստացել են դրական կարծիքներ սիրային քնարերգության համար[8], թեպետ քննադատական ձայներ ևս հնչել են[9]։ Ավե Ալավայնուի արվեստը որոշ նման գծեր ունի Յան Իզոտամի ստեղծագործության հետ[10]։

Իր էպիստոլար (նամակագրական) «Ո՞վ է մեզնից Նապոլեոնը» վեպում (1987) նա առաջին անգամ հանդես է եկել որպես արձակագիր, որտեղ մանրամասն քննվում են գենդերային տարբերությունները։ Այն նաև դասակարգվել է որպես «հոգեբանական վեպ»[11]։ Քննդատաները այնտեղ տղամարդու և կնոջ միջև տարբերության շեշտում են տեսել[12], սակայն նաև «ազատագրման» միտումներ[13]։

Ավե Ալավայնուն նաև հայտնի է որպես մանկագիր։

Մատենագրություն խմբագրել

  • «Väga väike värsiraamat: ühe aasta luulet» Tallinn: Eesti Raamat, 1973
  • «Riina riided» Värvimisvihik lastele: tekst Ave Alavainu, illustreerinud Helga Jõerüüt. Tallinn: Kunst, 1974
  • «Mul on vaid sõnad» Tallinn: Eesti Raamat, 1977 (luulekogu)
  • «Veel üks võimalus» Tallinn: Eesti Raamat, 1982 (luulekogu)
  • «Kes meist on Napoleon?: autopatoloogiline romaan kirjades» Tallinn: Eesti Raamat, 1987
  • «Hiiumaal. 1. vihik, Luuletusi 1976—1992» Kärdla: Hiiukoda, 1992
  • «Prügimägi» Tallinn: Faatum, 1995 (romaan)
  • «Rong katusel: valik proosat» Tallinn: Koolibri, 2005; Habaja: Kentaur, 2008
  • «Kohtumisest käevõruni: kummardus Betti Alverile» Kärdla, Tallinn: Ave Vita!, 2006
  • «Joonlaualaulud» Kärdla: Ave Vita!, 2012
  • «Koondatud» Habaja: Kentaur, 2014 (luulekogu)
  • «50:50 [elueklektika]» Tallinn: Ajakirjade Kirjastus, 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 79-aastaselt suri luuletaja Ave Alavainu
  2. 2,0 2,1 Ave Alavainu(չաշխատող հղում) // pops.kardla.edu.ee
  3. Rein Tootmaa: Jääda ellu pärast oma surma ehk teel desemantsipatsiooni poole. In: Vikerkaar 6/1988, S. 73.
  4. Eesti kirjanike leksikon. Koostanud Oskar Kruus ja Heino Puhvel. Eesti Raamat, Tallinn 2000, S. 25.
  5. Vaime Kabur: Rahutus rütmis. In: Looming 2/1974, S. 342—343.
  6. Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur. Von den Anfängen bis zur Gegenwart. Walter de Gruyter, Berlin/ New York 2006, S. 446.
  7. Oskar Kruus: Kolm debüüti. In: Keel ja Kirjandus 7/1974, S. 439.
  8. Kärt Hellerma: Loomingupsühholoogiline Alavainu. In: Keel ja Kirjandus. 1/1983, S. 41.
  9. Ele Süvalep: Mida te loete, prints? In: Looming. 5/1978, S. 869—871.
  10. Epp Annus et al.: Eesti kirjanduslugu. Koolibri, Tallinn 2001, S. 472.
  11. ho: Objektina subjekti. In: Estonia. 3/1987, S. 137.
  12. Maimu Berg: Anna N-I üksindus. In: Keel ja Kirjandus. 8/1987, S. 503.
  13. Rein Tootmaa: Jääda ellu pärast oma surma ehk teel desemantsipatsiooni poole. In: Vikerkaar. 6/1988, S. 73-75.