Ավերոֆ պատկերասրահ
Էվանգելոս Ավերոֆ պատկերասրահ գտնվում է Յանինա նոմոսի Մեցովոն քաղաքում լեռնային շրջանում, Էպիրուս պատմական շրջանում (ծովի մակարդակից 1160 մետր բարձրության վրա)։ Այն համեմատաբար նոր արվեստի թանգարան է Հունաստանում, որի շինությունը սկսվել է 1981 թվականին և պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1988 թվականին։
Ավերոֆ պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Metsovo Municipality? |
Վայր | Metsovo? |
Հիմնադրվել է | 1988 |
Հիմնադիր | Էվանգելոս Ավերոֆ |
Կայք | averoffmuseum.gr(անգլ.) |
Թանգարանի եռահարկ շենքի երկու պատկերասրահում պահվող նկարները այս քաղաքից եկած հույն քաղաքական գործիչ և գրող Էվանգելուս Աֆերոֆի (1910-1990) նվերն է։ Հիսունականներին Էվանգելուս Ավելոֆը այստեղ խաղողի այգի է հիմնել և կազմակերպել Կատոգի Ավերոֆ գինու արտադրություն։ Պատկերասրահի նախնական հավաքածուն բաղկացած էր 19-րդ և 20-րդ դարերի հույն նշանավոր նկարիչների 200 աշխատանքից[1]։ 1994 թվականին ևս մեկ շենք է կառուցվել պատկերասրահի նոր նկարներ ընդունելու համար։
Ցուցահանդես
խմբագրելՄշտական ցուցահանդեսն այսօր բաղկացած է հույն նշանավոր արվեստագետների 250 աշխատանքից, ինչպիսիք են Նիկոլաս Ալեկտրոիդիսը, Կոստանդիս Վոլանակիսը, Պերիկլ Վիզանտիոսը, Նիկոլաս Վոկոսը, Նիկոլաոս Գիզիսը, Հեկտոր Դուկասը, Գեորգիոս Յակովիդիսը, Նիկիֆոր Լիտրասը, Պոլիխրոնիս Լեմթեսիսը, Կոստանդին Մալեասը, Յաննիս Մորալիսը, Ումվերտո Արգիոսը, Պերիկլ Պանտազիսը, Տանասիա Կինգոսը[2], Դիոնիսի Ցոկոսը, Տարիա Ֆլորա-Կարավիաը, Վասիլիոս Խադզիսը։ Բացի հիմնական ցուցահանդեսից, պարբերաբար կազմակերպվում են նաև այլ թանգարանների նկարների ցուցահանդեսներ ու մասնավոր հավաքածուներ։ Իր հերթին Ավերոֆ պատկերասրահը, որը ստացել է պանհունական ճանաչում, կազմակերպում է իր նկարների ցուցահանդեսնեը ողջ Հունաստանում, ներառյալ երկրի մայրաքաղաքում գտնվող Աթենքի ազգային պատկերասրահում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ G+D (2012 թ․ օգոստոսի 26). «Πινακοθήκη Ευάγγελου Αβέρωφ – Averoff Museum [Μέτσοβο]». paletaart - Χρώμα & Φώς (հունարեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «ΕΙΚΑΣΤΙΚΟΝ - Ζωγραφική - Θανάσης Τσίγκος». www.eikastikon.gr. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Εθνική Πινακοθήκη».(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավերոֆ պատկերասրահ» հոդվածին։ |