Ավետիք Ֆելիքս

հայ հրապարակախոս, հասարակական գործիչ

Ավետիք Ֆելիքս (հունիսի 15, 1888(1888-06-15)[1], Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[1] - 1949)՝ հայազգի իրավաբան, հրապարակագիր և հասարակական գործիչ։

Ավետիք Ֆելիքս
Ծնվել էհունիսի 15, 1888(1888-06-15)[1]
ԾննդավայրԵղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[1]
Մահացել է1949
Քաղաքացիություն Հունգարիա
Ազգությունհայ
Մասնագիտությունիրավաբան, հրապարակախոս և հասարակական գործիչ
Զբաղեցրած պաշտոններդատավոր

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հունիսի 15-ին, Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքում (այժմ՝ Դումբրըվեն, Ռումինիա)։ Աշխատել է տարբեր շրջաններում որպես գավառական դատավոր։

Աշխատություններ

խմբագրել

Գրել է եռահատոր օրենսգիտական աշխատություն։ 1920 թվականին հիմնադրել է հունգարահայերի միությունը, իսկ 1924 թվականին՝ Բուդապեշտի հայ կաթոլիկ ժողովրդապետությունը և մինչև մահը եղել է նրանց տնօրենը։ Ունի հայագիտական գործեր՝ գրված հունարերեն. «Հունգարահայոց անցյալը և պատմության մեջ նրանց ունեցած դերը» 1921, «Հայոց անցյալն ու ներկան» (1922, Ֆելիքս Ալեքսայի հետ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 615