Ավետիք Լուկաչ

հայ պատմաբան

Ավետիք Լուկաչ (Ղուկաս Ավետիքյան, հոկտեմբերի 18, 1847(1847-10-18)[1], Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[1] - ապրիլի 5, 1909(1909-04-05)[2], Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[2]), հայազգի պատմաբան-հայագետ։

Ավետիք Լուկաչ
Ծնվել էհոկտեմբերի 18, 1847(1847-10-18)[1]
Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[1]
Մահացել էապրիլի 5, 1909(1909-04-05)[2] (61 տարեկան)
Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[2]
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, հայագետ, ուսուցիչ և կաթոլիկ քահանա
Տիրապետում է լեզուներինհայերեն, հունգարերեն[1] և լատիներեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1847 թ. հոկտեմբերի 18-ին, Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքում (ներկայումս՝ Դումբրվեն, Ռումինիա

1870-1877 թվականներին ուսուցչություն է արել տեղի հայկական դպրոցում, ապա եղել է նախակրթարանի տնօրեն մինչև 1891 թվականը։ 1878 թվականին ընտրվել է Եղիսաբեթուպոլսի հայոց ժողովրդապետ։ Նույն քաղաքում հիմնել է արվեստների վարժարանը։

Աշխատություններ խմբագրել

Ավետիքը Լուկաչի գրչին են պատկանում հունգարերեն լեզվով գրած հայագիտական տասը աշխատություններ, գլխավորներն են՝

  • «Հայոց պատմությունը» (1877),
  • «Տայ գիտական ակադեմիա» (1883),
  • «Առանձնսւշնորհյալ Եղիսաբեթուպոլիս քաղաքի իրավունքներն ու պարտավորաթյունները» (1891),
  • «Եղիսաբեթապոլսի մենագրությունը» (1896),
  • «Քրիստոնեության մուտքը Հայոց մոտ» (1904),
  • «Հովհաննես Ոսկեբերանի ներբողյանը Սուրբ Գրիգոր Լուսավորչին» (1905)։

Ավետիք Լուկաչը հեղինակ է տարբեր հանդեսներում և հատկապես Գեռլա հայաքաղաքում տպագրվող հունգարերեն «Արմենիա» ամսագրում հրապարակված բազմաթիվ հոդվածների։

Շքանշաններ խմբագրել

Հասարակական աշխատանքի համար արժանացել է ասպետական կարգի շքանշանի։ Մահացել է Եղիսաբեթուպոլսում։ Ներկայումս Բուդապեշտի փողոցներից մեկը կրում է Ավետիք (Ավետիքյան) գերդաստանի անունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 615