Ավետիս (մանրանկարիչ)
Ավետիս, Ավետիք (ծննդյան թվականը անհայտ է մոտ 1381), 14-րդ դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ, գրիչ և կազմող։
Ավետիս | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | մոտ 1381[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մանրանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Ճաշոց (4656) |
Կենսագրություն
խմբագրելԱպրել և ստեղծագործել է Սուրխաթում (Ղրիմ)։ Ավետիսի ընտանիքը Ղրիմ է գաղթել Բաբերդից 14-րդ դարի 40-ական թվականներին։ Գրչության արվեստը սովորել է հորից՝ Նատերից։ Գրիչներ են եղել նաև եղբայրները՝ Գրիգորը և Ստեփանոսը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Ավետիսի ընդօրինակած և պատկերազարդած 1344, 1346, 1347, 1348 թվականներին Ավետարանները (ձեռագրերից № № 7636, 7637, 7742, 7857, 1364, 1371 թվականներին ճաշոցները (ձեռագրերից № 4656, 7449) և 1355 թվականին ընդօրինակած ժողովածուն (ձեռագրերից № 6938)։
Նրա ձեռագրերից կան նաև Բրիտանական թանգարանում (Լոնդոն), Վիեննայի Մխիթարյան մատենադարանում և ՎՍԽՀ ԳԱ Կեկելիձեի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Թբիլիսի)։ Ավետիսի արվեստին հատկանշական է բուն Հայաստանի և կիլիկյան գեղանկարչության ավանդույթների զուգորդումը, սակայն նկարիչն ավելի հակված է կապույտ խորքով նկարների մոնումենտալ լուծմանը, շեշտված ուրվագծերին, ցայտուն արտահայտված արևելյան դեմքերով ֆիգուրների պատկերմանը, որ հատուկ են բուն Հայաստանի արվեստին։ Մահացել է 1381 թվականից առաջ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 611)։ |