Ավետիս (երաժշտական միություն)

ասոցացիա

«Ավետիս» երաժշտական միություն, որը հիմնադրվել է 2011 թվականին՝ շվեյցարահայ օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանի նախաձեռնությամբ[1]։

Ավետիս
Տեսակընկերություն
Հիմնադրված է2011
ՀիմնադիրՎարդուհի Խաչատրյան
Երկիր Շվեյցարիա
Կայքavetis.ch/objectifs.htm

Պատմություն խմբագրել

«Ավետիս» միությունն իր գործունեությունը սկսել է 2011 թվականին[2]։ Նախնական շրջանում միության գործունեությունը եղել է շատ փոքր. կազմակերպվում էին փոքրիկ համերգներ, տպագրվում էին նոտաներ։

Միության նպատակը Եվրոպայում հայ մշակույթը տարածելն է և հայ երաժիշտներին ներկայացնելը[3]։ Միության կողմից հետագայում հիմնվել է նաև «Ավետիս» փառատոնային նվագախումբը[4]։ Ժնևի «Վիկտորիա Հոլլ» համերգասրահում տարվա ընթացքում կազմակերպվում 2-3 համերգ, որին մասնակցում է տեղի «Ավետիս» փառատոնի նվագախումբը։ Նվագախմբի երաժիշտների մի մասը շվեյցարաբնակ հայեր են։ Նվագախմբի ելույթները ղեկավարել են դիրիժորներ Հարություն Արզումանյան, Վահագն Պապյան և ուրիշներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական ասոցիացիան այս տարի նշում է իր 5-ամյակը
  2. Խատիա Բունիաթիշվիլին Ժնեւում Կոմիտաս եւ Բաբաջանյան կկատարի
  3. «VIVA OPERA» Խորագիրով Համերգ Ժնևի «Վիքթորիա Հոլլ» Սրահին մէջ
  4. «ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական ասոցիացիան շուտով տոնելու է իր 5-ամյակը
  5. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 74. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։