Ավետիս Սուվալյան

հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, ըմբիշ

Ավետիս Գրիգորի Սուվալյան (ապրիլի 6, 1934(1934-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2006)[1], հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, ըմբիշ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1999)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1958)։ Հունա-հռոմեական ըմբշամարտի ՀԽՍՀ և Մոսկվայի բազմակի չեմպիոն (1954-1966)։

Ավետիս Սուվալյան
Ծնվել էապրիլի 6, 1934(1934-04-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2006
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1958)
Մասնագիտությունբժիշկ և ըմբիշ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1999)

Կենսագրություն խմբագրել

Ավետիս Սուվալյանը ծնվել է 1934 թվականին Երևանում։ 1958 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1966 թվականին՝ Մոսկվայի երկրորդ պետական բժշկական ինստիտուտը։ 1966 թվականից աշխատել է Մոսկվայի Ն. Ի. Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտում, 1966 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի Մ. Ֆ. Վլադիմիրսկու անվան մարզային գիտահետազոտական ինստիտուտի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնում[2]։ 1989 թվականից Ոսկրամիացման հետևորդներ ընկերակցության անդամ։

Աշխատանքները վերաբերում են կոտրվածքի տեղում ոսկրի արյունատար համակարգի հարմարվողական հնարավորություններին։ Փորձարարական եղանակով ապացուցել է ներոսկրային ոսկրամիացման փակ եղանակի առավելությունը։ Խողովակավոր ոսկրերի կոտրվածքների, չսերտաճած կոտրվածքների և կեղծ հոդերի բուժման ժամանակ կիրառել է մետաղական հաստ ձողեր։ Ստեղծել է նոր կառուցվածքներ և սարքավորումներ՝ ներոսկրային ոսկրամիացումն իրականացնելու համար։ Առաջարկել է վերջույթների և գանգուղեղի զուգակցված վնասվածքների դասակարգումը և բուժման եղանակներ։ Համահեղինակ է բժշկական «Ռուս-անգլերեն մեծ բառարանի» (2000)[3][4]։

Երկեր խմբագրել

  • Интрамедулярный остеосинтез массивными металлическими штифтами. Мсква, 1988 (համահեղինակ).
  • Интрамедулярный остеосинтез: особенности циркуляторных расстройств костей и их компенсация. Васкуляризация костей при переломах и дефектах. Москва, 1993 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Московские могилы. Сувалян А.Г.». www.moscow-tombs.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Патенты автора СУВАЛЯН АВЕТИС ГРИГОРЬЕВИЧ». www.findpatent.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Устройство для остеосинтеза вертельных переломов». www.findpatent.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.