Ավգուստ Լաներ (գերմ.՝ August Lanner, հունվարի 23, 1835(1835-01-23), Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] - սեպտեմբերի 27, 1855(1855-09-27)[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն[1]), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր, կոմպոզիտոր, դիրիժոր և ջութակահար Ջոզեֆ Լաների որդին][3]։

Ավգուստ Լաներ
գերմ.՝ August Lanner
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1835(1835-01-23)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 27, 1855(1855-09-27)[1] (20 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
Ծնողներհայր՝ Joseph Lanner?[2]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Սուրբ Աննայի դպրոցը, սակայն երաժշտական կրթությունը ստացել է դրանից դուրս։ Ավգուստ Լաներին երաժշտություն է սովորեցնել նաև նրա հորեղբայրը՝ թագավորական-կայսերական պալատի դիրիժոր Յոզեֆ Ստրեբինգերը, որից հետո նա սկսել է դասեր քաղել վիեննացի կոմպոզիտորներից՝ Յոզեֆ Հելմեսբերգերից և պրոֆեսոր Յոզեֆ Մայզեդերից։ Քույրը՝ Կատարինան, եղել է բալետի պարուհի և պարուսույց։ 1843 թվականին, 8 տարեկան հասակում նա կորցրել է հորը, որից հետո ղեկավարել է հոր նվագախումբը «Bräuhausgarten in Fünfhaus»֊ում կայացած համերգում։ Համերգին ներկա է եղել մոտ երկու հազար հանդիսատես։

1853 թվականից Ավգուստ Լաները սկսել է գրել երաժշտություն, սակայն երկու տարի անց՝ քսան տարեկանում, նա մահացավ թոքերի հիվանդությունից։ Այս կարճ ժամանակահատվածում նա հասցրեց հորինել մոտ երեսուն պար[4]։

Նույն թվականին մահացել է նաև Ֆրանցիսկան՝ Ավգուստ Լաների մայրը։

Հարազատներին հուղարկավորելուց հետո Կատարինան հեռացել է քաղաքից և մեկնել Գերմանիա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Wurzbach D. C. v. Lanner, August (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 14. — S. 141.
  2. 2,0 2,1 Риман Г. Ланнер (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 731.
  3. «Johann Strauss Society: Joseph Lanner». Johann Strauss Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. «August Lanner». prabook.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
  5. «Катарина Ланнер. Известная австрийская балерина, первая женщина – успешный хореограф».

Արտաքին հղումներ խմբագրել