Ավագ Սիմոնյան

հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավագ Սլավիկի Սիմոնյան (հոկտեմբերի 26, 1991(1991-10-26), Եղվարդ, Հայաստան), հասարակական գործիչ, ձեռներեց և սրարտափ ներդրող, «Triple S Ventures» վենչուրային կազմակերպության համահիմնադիր և ղեկավար գործընկեր[1], «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ[2], «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջազգային միջոցառման համահիմնադիր[3], «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի փոխտնօրեն[4], Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան-ի ղեկավար։

Ավագ Սիմոնյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1991
ԾննդավայրԵղվարդ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԱշխատանքՁեռնարկատեր, ստարտափ ներդրող

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ 1998 թվականից 2008 թվականը սովորել է Եղվարդի համար 5 միջնակարգ դպրոցում։ 2008 թվականին ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ճարտարապետության ամբիոն, որը ավարտել է 2012 թվականին՝ ցուցաբերելով գերազանց առաջադիմություն։ 2012 թվականին ընդունվել է մագիստրատուրա՝ նույն մասնագիտությամբ։

  • 2014 թվականին նշանակվել է «Ռենեսանս» Մշակութային և Ինտելեկտուալ հիմնադրամի փոխտնօրեն[5]։
  • 2016 թվականից ղեկավարում է «Սարոյան Հաուս» նախագիծը[6],
  • 2016 թվականից «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[7] և «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջազգային միջոցառման համահիմնադիր,
  • 2018 թվականից հանդիսանում է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում հիմնադրված Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի ղեկավար։
  • 2022 թվականից հանդիսանում է «Triple S Ventures» վենչուրային կազմակերպության համահիմնադիր և ղեկավար գործընկեր։

Ռենեսանս մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ

խմբագրել

«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը գործում է 2013 թվականից։ Հիմնադրամի նպատակն է պահպանել և աշխարհով մեկ տարածել հայկական մշակութային և ինտելեկտուալ ժառանգությունը[8]։

Սարոյան Հաուս նախագիծ

խմբագրել

2016 թվականին «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռք է բերել հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում, որը հանվել էր աճուրդի[9]։ Հիմնադրամի շրջանակներում ձևավորվել է «Սարոյան Հաուս» նախագիծը[10]։ Հիմնադրամը նպատակ ուներ վերականգնել գրողի տան միջավայրը, որպեսզի յուրաքանչյուր այցելու կարողանա ծանոթանալ Սարոյանի կյանքի ու գործունեության հետ[11]։ Դրա գործունեությունը միտված էր սկզբնական փուլում գրողի տունը պահպանելուն և տուն-թանգարան դարձնելուն[12], իսկ այժմ՝ հայ-ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, ինչպես նաև՝ տուն-թանգարանի անխափան աշխատանքը ապահովելուն։ Տուն-թանգարանի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամյակին[13][14][15][16]։

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամ

խմբագրել

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը գործում է 2016 թվականից[17][18] : Ունենալով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման տեսլականը՝ հիմնադրամն իր առջև սահմանել է հետևյալ նպատակները՝ ստեղծել ինքնուրույն և բարգավաճ ստարտափ համայնք, նպաստել ազգային բարեկեցության բարելավմանը։ Այդ նպատակի իրականացման համար հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, որոնց ժամանակ ստարտափերները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նախագծերը և աջակցություն ստանալ։ Այս միջոցառումների շարքին են պատկանում «Սևան Ստարտափ Սամմիթը»[19] և «Սիսայդ Ստարտափ Սամմիթը»[20]։

Seaside Startup Summit

խմբագրել

«Սիսայդ Ստարտափ Սամմիթը» միկրո-աքսելերացիոն միջազգային հարթակ է, որը որը գրավում է ստարտափների հիմնադիրներին, առաջատար հրեշտակ ներդրողներին, վենչուրային կապիտալիստներին, ձեռնարկատերերին և քաղաքականություն մշակողներին, ովքեր ցանկանում են փոխակերպել իրենց միջավայրը ձեռներեցության միջոցով։ Միջոցառումն իրականացվել է Հնդկաստանի Գոա քաղաքում 2018 թվականին[21][22], ԱՄԷ-ում 2019 թվականին և 2024 թվականին[23] ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Triple S Ventures» վենչուրային կազմակերպության համահիմնադիր և ղեկավար գործընկեր
  2. «Ստարտափ Արմենիա հիմնադրամի համահիմնադիր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  3. Սիսայդ Ստարտափ Սամմիթ
  4. ««Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի փոխտնօրեն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  5. «Ռենեսանս» Մշակութային և Ինտելեկտուալ հիմնադրամի պաշտոնական կայքը
  6. «Սարոյան Հաուս» նախագծի հիմնադիրները
  7. «Ստարտափ Արմենիա հիմնադրամի հիմնադիրները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  8. ««Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը աջակցում է մի շարք նախագծերի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  9. Սարոյանի Տուն-թանգարանը կբացվի 2018 թվականին
  10. «Սարոյան Հաուս» նախագծի պաշտոնական կայքը
  11. Սարոյանը «կվերադառնա» Ֆրեզնոյի իր տուն
  12. «Սարոյան Հաուս» նախագծի օժանդակությամբ Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը
  13. Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը
  14. «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը
  15. Պոստ Ֆակտում. Սարոյանի վերածնունդը
  16. Տուն-թանգարանի բացումը Ֆրեզնո քաղաքում
  17. Ստարտափ Արմենիա հիմնդադրամի մասին
  18. «Ստարտափ Արմենիա հիմնադրամի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  19. Sevan Startup Summit կաջակցի նորաստեղծ ստարտափների կայացմանը
  20. «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»
  21. «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը՝ նաեւ Հնդկաստանում
  22. Սևանում մեկնարկած Ստարտափ Սամմիթը կանցկացվի նաև Գոայում
  23. Startup Summit UAE 2024» վրանային բիզնես ֆորումն ամփոփում է մրցույթի հաղթողներին


«Seaside Startup Summit UAE 2024» վրանային բիզնես ֆորումն ամփոփում է մրցույթի հաղթողներին]</ref>