Ավագ Եփրեմյան

հայ բանաստեղծ, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավագ Պապիկի Եփրեմյան (փետրվարի 25, 1958(1958-02-25), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ (2001)։

Ավագ Եփրեմյան
Ծնվել էփետրվարի 25, 1958(1958-02-25) (66 տարեկան)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Գրվածք», «Վարք. սևագրություն», «Երգչախումբը ցրվել է»
ԱնդամակցությունՀԳՄ

Վաչե Եփրեմյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Ավագ Եփրեմյանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 25-ին, Ղափանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եփրեմյանի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական գրական մամուլում։ 2008 թվականից բնակվում է Երևանում[1][2]։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Ես իմ լեռան դեմ (բանաստեղծություններ), Ե., «Խորհրդային գրող», 1989, 40 էջ։
  • Մեկնության ժամանակը (բանաստեղծություններ), Ե., «Ապոլոն», 1998, 142 էջ։
  • Գրվածք (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2007, 93 էջ։
  • Վարք. սևագրություն (բանաստեղծություններ), Ե., «Անտարես», 2013, 224 էջ։
  • Երգչախումբը ցրվել է (բանաստեղծություններ), Ե., «Անտարես», 2016, 192 էջ[3]։

Մամուլ խմբագրել

  • Բանաստեղծություններ, «Գարուն», 1987, № 6

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Աննա Ալչուկ, Տասներկու ռիթմական դադար; Բեռլինյան կայարան; պատուհանի տակ անձրև է; «այստեղ լիճ է եռացող գույների...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 7-13։
  • Ելիզավետա Մնացականովա, Բանաստեղծություններ։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 213-221։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ավագ Եփրեմյանի մասին ՀԳՄ կայքում
  2. «AV Production - Ավագ Եփրեմյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  3. Եփրեմյան, Ավագ (2016). Երգչախումբը ցրվել է. Antares. ISBN 9789939519869.

Արտաքին հղումներ խմբագրել