Ելիզավետա Մնացականովա
Ելիզավետա Մնացականովա (ռուս.՝ Елизаве́та Арка́дьевна Мнацака́нова, մայիսի 31, 1922[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - սեպտեմբերի 10, 2019, Վիեննա, Ավստրիա), ազգությամբ հայ ռուսական և ավստրիական բանաստեղծուհի, թարգմանչուհի, երաժշտագետ։
Ելիզավետա Մնացականովա Елизаве́та Арка́дьевна Мнацака́нова | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1922[1] |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Վախճանվել է | սեպտեմբերի 10, 2019 (97 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, երաժշտագետ և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ավստրիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Աշխատավայր | Վիեննայի համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1922 թվականին Բաքվում։ Նրա հայրը բժիշկ և բանաստեղծ Արմեն Սյունին (Արկադի Մնացականյան) է։ 1945 թվականից բնակվել է Մոսկվայում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1953 թվականին՝ կից ասպիրանտուրան։ Երաժշտագիտական գրքերի և էսսեների հեղինակ է։
Թարգմանել է գերմանա-ավստրիական պոեզիա (Նովալիս, Ֆրիդրիխ Հյոլդեռլին, Ռայներ Մարիա Ռիլկե, Գեորգ Թրակլ, Պաուլ Ցելան և այլք)։ 1964 թվականից ստեղծագործում է տեսողական պոեզիայի ժանրում, իր տեքստերում համակցում է տառատեսակային և գեղանկարչական տարրերը։ Հանդես է գալիս նաև ամուսնական Նեցկովա ազգանունով։
1975 թվականից ապրում է Վիեննայում, գրում է ռուս և գերմանական լեզուներով, զբաղվում ինքնաթարգմանությամբ։ Մասնակցում է Եվրոպայում, Իսրայելում, ԱՄՆ-ում անցկացվող գրական-գեղարվեստական ներկայացումներին։ Մինչև 1990-ականները Ե. Մնացականովայի ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում չեն հրապարակվել, բացառությամբ երկու բանաստեղծության «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում (1971)[2]:
Ելիզավետա Մնացականովան հայերեն խմբագրել
- Բանաստեղծություններ։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 213-221։ Թարգմ.՝ Ավագ Եփրեմյան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Nachlässe in Austria — Austrian National Library.
- ↑ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 212։