Կարեն Ավագյան
հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Ավագյան Կարենից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Կարլենի Ավագյան (դեկտեմբերի 6, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, կուսակցական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կարեն Ավագյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1993-1999 թթ. սովորել և ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։
- 2001 թ. ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության օրդինատուրան։
- 2001-2004 թթ. սովորել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ասպիրանտուրայում։
- 2003-2004 թթ. սովորել է Գերմանիայի Ա. Հումբոլդտի անվան համալսարանի ասպիրանտուրայում։ Դատական բժիշկ։
- 2012 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան (պետական և մունիցիպալ կառավարում)։
- Մասնակցել է «Հանրային կապեր քաղաքական գործիչների համար» (2006 թ., ԱՄՆ), «Նախագծերի կառավարում» (2011 թ., Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա) դասընթացների։
Գիտական գործունեությունը
խմբագրել- Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա)։
- Հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների, մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի («ՀՀ բուհերում սովորող ուսանողների ֆիզիկական զարգացման ստանդարտները և օրինակելի սննդակարգը», 2013), մեկ մենագրության («Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները», 2013)։ «Դատական բժշկություն» անգլերեն դասագրքի համահեղինակ է։
- Երևանի պետական բժշկական համալսարանում գործող, գիտական աստիճան շնորհող Առողջապահության կազմակերպման 045 մասնագիտական խորհրդի անդամ (2016)[1] Արխիվացված 2016-04-15 Wayback Machine։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 2002-2004 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ։
- 2004-2006 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ընթերակա։
- 2006 թ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դոցենտ։
- 2005 թ. օգոստոսի 15-ից 2007 թ. հունիսի 6-ը ՀՀ վարչապետի օգնական[1][2]։
- 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2013 թ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր։
- 2017 թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
- 2017 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ[3]։
- 2017 թ. հոկտեմբեր- Միջխորհրդարանական միության Առողջապահության խորհրդատվական խմբի անդամ։
Հասարակական գործունեությունը
խմբագրել- 2003-2005 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ։
- 2010 թվականից - Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 2006 թվականից ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն է։
- 2006 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է։
- 2009-2012 թթ. - ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար։
- 2011 թվականից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։
Պարգևներ
խմբագրել- Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 70-ամյակի ոսկե մեդալ (2001)։
- Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակի ոսկե մեդալ (2006)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոսկե մեդալ (2012)։
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2013)։
- ՀՀ ԱԺ Պատվո մեդալ (2015)։
- Մխիթար Գոշի մեդալ (2015)[4]։
- ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալ (2016)
- ՀՀ ԵԿՄ «5-րդ բրիգադի 25 տարի» հոբելյանական մեդալ (2017)
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կ. ԱՎԱԳՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Կ. ԱՎԱԳՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից». Վերցված է 2017 Մայիս 31-ին.
- ↑ Կ. Կ. ԱՎԱԳՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աղբյուրներ
խմբագրելՆախորդող Արմեն Աշոտյան |
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյան 2006 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |