Աստրախանի պետական տիկնիկային թատրոն

Աստրախանի պետական տիկնիկային թատրոն (ռուս.՝ Астраханский государственный театр кукол), թատրոն Աստրախան քաղաքում, ՌԴ։

Աստրախանի պետական տիկնիկային թատրոն
Астраханский государственный театр кукол
Թատրոնի շենքը
Տեսակտիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն
ՏնօրենԱլեքսեյ Անտիպցև
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԱստրախան, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբեր, 1986 թ
Գլխավոր ռեժիսորՎլադիմիր Դոլգոպոլով
Կայքastpupp.ru
 Russian-Asian Bank Building in Astrakhan Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունը խմբագրել

Թատրոնը հիմնադրվել է 1986 թվականի դեկտեմբերին։ Առաջին թատերաշրջանը բացվել է 1987 թվականի նոյեմբերին Պ. Վիսոցկու «Հաղթողները» ներկայացմամբ։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել ՌԴ վաստակավոր արվեստագետ Վլադիմիր Դոլգոպոլովը։ Սկզբնական շրջանում ներկայացումները բեմադրվել են Աստրախանի կայազորային սպաների տանը։ 1992 թվականին թատրոնը տեղափոխվեց նորակառույց շենք։

Թատրոնն իր գործունեության ընթացքում բեմադրել է ավելի քան 60 ներկայացում երեխաների և մեծահասակների համար[1]։

Խաղացանկը խմբագրել

  • Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները»
  • Ն. Գերնետի «Արքայադուստր գորտը»
  • Սամուիլ Մարշակի «Կատվի տունը»
  • Ա.Վեսելովի «Արեգակը ձնե մարդուկները»
  • Մ. Սուպոնինի «Շան ուրախությունը»
  • Կոռնեյ Չուկովսկու և Անդրեյ Ուսաչյովի «Բժիշկ Այբոլիտ»
  • Տ. Պոպովայի «Որտեղից են հայտնվում երեխաները»
  • Կ. Կրստովի «Համարձակ Ժոժոն» (Բուլղարիա)
  • Լ. Դվորսկու «Ցատկող արքայադուստրը» (Չեխիա)

Թատրոնի մրցանակները խմբագրել

  • Վինիցայի «Պոդոլսկյան տիկնիկ» տիկնիկային թատրոնների 4-րդ միջազգային փառատոնի դափնեկիր[2]

Աղբյուրներ խմբագրել

  1. «Տիկնիկային թատրոններ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  2. Astrakhan.Ru Շրջանային ինտերնետ պորտալ

Արտաքին հղումներ խմբագրել