Աստվածատուր Պետրոսյան

Աստվածատուր Ավետիքի Պետրոսյան (հունվարի 3, 1953(1953-01-03), Լեռնապար, Արագածի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2020(2020-11-24)[1], Երևան, Հայաստան), ՀՀ պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր։

Աստվածատուր Պետրոսյան
Ծնվել էհունվարի 3, 1953(1953-01-03)
ԾննդավայրԼեռնապար, Արագածի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 24, 2020(2020-11-24)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

ԿրթությունԽմբագրել

  • 1970 թ. ավարտել է Կիրովական քաղաքի Գ․ Սունդուկայնի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
  • 1975 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-մետալուրգի որակավորում «Մետաղագիտություն, մետաղների ջերմային մշակման տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ։
  • 1987 թ․ ավարտել է Թբիլիսիի ՀՄՈԲՉ ինստիտուտի համամիութենական բարձրագույն որակավորման կուրսերը մետրոլոգիայի և ժամանակակից չաձումների գծով։
  • 1997 թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

Վերապատրաստվել է ԽՍՀՄ ՀԳԱՄԻ վերաորակավորման ինստիտուտում որպես մետրոլոգ և ԱՄՆ Լուիզիանայի համալսարանում «Ահաբակչության դեմ պայքար» որակավորմամբ։

Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ և մենագրություններ։

Աշխատանքային գործունեությունըԽմբագրել

  • 1975-1978 թթ. - Մոսկվայի N2 ավիասարքաշինական գործարանի Յամպոլ քաղաքի մասնաճյուղ, ինժեներ-տեխնոլոգ, ավագ ինժեներ՝ մետաղագիտության և ջերմամշակման տեխնոլոգիայի գծով։
  • 1978-1983 թթ. - «Հայմեքշինգիտ» ինստիտուտի կենտրոնական լաբորատորիայի առաջատար ինժեներ, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ։
  • 1983-1984 թթ․ - Մոսկվայի «ՌԵՄԴԵՏԱԼ» ԳԱՄ, ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ։
  • 1984-1985 թթ․ - «Անդրկովկասկաբել» ԳԱՄ, գլխավոր մետալուրգի տեղակալ։
  • 1985-1990 թթ. - «Ալմաստ» ԳԱՄ, լաբորատորիայի վարիչ, գլխավոր մետրոլոգի տեղակալ, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։
  • 1990-1991 թթ․ - «Բոր» բժշկական գործիքների գիտ-արտադրական կոպերատիվ, հիմնադիր համանախագահ, գլխավոր ինժեներ

Զինվորական ծառայությունըԽմբագրել

  • 1991 թ. անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։
  • 1992 թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Արցախի հարցերով։ Ակտիվորեն մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։
  • 1993-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Փրկարարական ծառայությունըԽմբագրել

Պարգևներ և կոչումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել