Աստվածաշնչյան երկրների թանգարան

Աստվածաշնչյան երկրների թանգարան (եբրայերեն՝ מוזיאון ארצות המקרא‎, անգլ.՝ Bible Lands Museum), Թանախում հիշատակված ժողովուրդների, այդ թվում հին եգիպտացիների, քանանիացիների, փղշտացիների, արամեացիների, խեթերի, էլամիտների, փյունիկցիների և պարսիկների մշակույթը ուսումնասիրող թանգարան Երուսաղեմում։ Թանգարանի նպատակն է պատմական համատեքստում այդ ժողովուրդների մշակույթի ներկայացումը[1]։ Թանգարանը գտնվում է Գիվաթ Ռամ թանգարանային համալիրում[2]՝ Իսրայելի թանգարանի, Իսրայելի հնագիտության ազգային համալսարանի և Բլյումֆիլդի անվան գիտության թանգարանի մեջ տեղը։

Աստվածաշնչյան երկրների թանգարան
Изображение логотипа
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԳիվատ Ռամ
ՎայրԵրուսաղեմ
ՀասցեJeruzalém
Հիմնադրվել է1992
ՀիմնադիրElie Borowski?
Կայքblmj.org/en/(անգլ.)(եբրայերեն)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնել է 1992 թվականին Էլի Բորովսկին սեփական հավաքածուն ներկայացնելու համար։ 1981 թվականին Երուսաղեմ այցելության ընթացքում հյուրանոցում նա ծանոթացել էր Բաթյա Վայս անունով մի կնոջ հետ, ով էլ առաջարկել է իրեն տեղափոխել իր հավաքածուն Իսրայել Տորոնտոյում դրա համար թանգարան ստեղծելու փոխարեն, ինչպես դա ի սկզբանե էր նախատեսված։ Բաթյա Վայսի աջակցության շնորհիվ Բորովսկուն ներկայացրել էին Երուսաղեմի քաղաքապետ Թեդի Քոլեքին, որի հետագա աջակցության շնորհիվ Երուսաղեմում բացվեց Աստվածաշնչյան երկրների թանգարանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bringing civilizations together», by Michael Green, Jerusalem Post , May 29, 2008
  2. Jewish Pride: Prime Minister’s Son Wins Bible Contest

Գրականություն խմբագրել

  • דוד קרויאנקר. «ירושלים — מבט ארכיטקטוני, כתר הוצאה לאור», 1996 (եբրայերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածաշնչյան երկրների թանգարան» հոդվածին։