Աստվածամոր պատարագ կամ Նոտր Դամի Պատարագ (ֆր.՝ Messe de Notre Dame), պոլիֆոնիկ պատարագ, գրված 1365 թվականին ֆրանսիացի գրող, երգահան Գիյոմ դե Մաշոյի (մոտ. 1300—1377 թվականներ) կողմից։ Միջնադարյան և եկեղեցական երաժշտության գլուխգործոցներից։ Առաջին հեղինակային պատարագը, որը գրված է ամբողջությամբ մեկ կոմպոզիտորի կողմից՝ հիմնված ամբողջական տեքստի վրա։

Հատված Աստվածամոր պատարագից՝ Գիյոմ դե Մաշոյի ձեռագիրը

Կառուցվածք խմբագրել

Գործիքային տարբերակ

Աստվածամոր պատարագը բաղկացած է հինգ մասից՝ Kyrie Eleison, Gloria in excelsis Deo, Creed, Sanctus, Lamb of God, Ite, missa est. Պատարագը գրված է չորս ձայնի համար, ավանդական երեքի փոխարեն։ Մաշոն ավելացրել է կոնտրտենոր, որը երբեմն փոխարինում է տենորին ամենացածր նոտաների վրա։

Միավորում խմբագրել

Պատարագի ժամանակ տեքստերը բաժանվում են աղոթքներով և ընթերցումներով։ Մաշոյի կողմից ձեռնարկված ոճի միավորումը առաջին փորձն է ներկայացնելու ողջ պատարագը ոճային միատեսակ հաջորդականության տեսքով[1]։ Արդյունքում պատարագի այս ձևը կարող էր ընկալվել որպես արվեստի գործ, և ավելի ուշ ժամանակների կոմպոզիտորները սկսեցին ընդօրինակել Մաշոյի փորձը։

Գրելու նպատակը և ոճը խմբագրել

Մաշոն իր պատարագը գրեց Ռեյմսի տաճարի համար, որտեղ նա ծառայում էր։ Մայր տաճարում հայտնաբերված արձանագրությունների համաձայն, պատարագը, ամենայն հավանականությամբ, երգվել է շաբաթօրյա Աստվածամոր պատարագի ժամանակ[2]։ Հակառակ տարածված կարծիքի որոշ գիտնականներ ենթադրում են, որ, Մաշոն սկսել է ծառայել տաճարում մինչև 1350-ականների վերջը, ուստի պատարագը գրվել է որպես ընծա տաճարում իր ծառայության սկիզբը նշելու համար[3]։ Ենթադրվում է նաև, որ Գիյոմի և նրա եղբոր՝ Ժանի կամքի համաձայն, նրանց մահից հետո պատարագը սկսել է մատուցվել ի հիշատակ նրանց[2]։։ Այնուամենայնիվ, ոչ դրա կատարման կոնկրետ բնույթը (եթե այդպիսի կատարում կա), ոչ էլ այն եկեղեցական ծեսը, որի համար պատարագը գրվել է, վերջնականապես չեն պարզվել։ Թերևս Մաշոյին ծանոթ էր Տուրնեի Աստվածամոր տաճարի պատարագին,որը 14-րդ դարի Ֆրանսիական բազմաձայն երգեցողություն է, այն պահվում է Տուրնեի տաճարի գրադարանում։ Հավանաբար, Մաշոն ծանոթ է եղել 14-րդ-ի Տուրնեի բազմաձայն պատարագին, որի մասերից յուրաքանչյուը գրվել է տարբեր կոմպոզիտորի կողմից։ Նոտր Դամի պատարագի «Գլորիա»-ն և «Ես հավատում եմ»-ը որոշ նմանություններ ունեն Տուրնեի պատարագի հետ, մասնավորապես առանց տեքստի երաժշտական ներածությունները և երկար մելիզմատիկ «ամեն»ը։ Մաշոյի պատարագի մնացած չորս մասերը գրված են մոտետ ոճով։

Ձայնագրություններ խմբագրել

Նոտր Դամի պատարագի վաղ ձայնագրությունները կատարվել են 1956 թվականին Սաֆորդ Քեյփի կողմից Deutsche Grammophon-ի Archiv Produktion շարքի համար[4]։ 1936 թվականին Գիյոմ դը Մաշոյի կողմից Les Paraphonistes de Saint-Jean-des-Matines-ը, որը պատարագի որոշ հատվածներ է[5]։Ժամանակակից ձայնագրություններն են

  • 1984 թվականին Անդրե Պարրոտի գլխավորությամբ Taverner Consort և Taverner Choir-ը Գիյոմ դե Մաշոյի Աստվածամոր պատարագը(EMI ASD1435761)[6]
  • 1993 թվականին դիրիժոր Փոլ Հիլերի ղեկավարությամբ Հիլլիարդ խումբը Գիյոմ դե Մաշոյի Նոտր Դամ պատարագը (Hyperion CDA66358)
  • 1996 թվականին Oxford Camerata-ն - Մաշոյի «Նոտր Դամ» և «Ձայն ասա» ստեղծագործությունները դիրիժոր Ջերեմի Սամերլիի կողմից (Նաքսոս 553833)
  • Գիյոմ դե Մաշո - Աստվածամոր տաճարի պատարագ, Անսամբլ Օրգանում Մարսել Պերեսի գլխավորությամբ (1996)
  • Գիյոմ դե Մաշո. Աստվածամոր տաճարի պատարագ, Անսամբլ Gilles Binchois Դոմինիք Վալերի ղեկավարությամբ (2000)
  • Գիյոմ դե Մաշո. Աստվածամոր տաճարի պատարագ, Diabolus in Musica by Անտուան Գեղբերի ղեկավարությամբ (2008) (Alpha 132)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Keitel, E.A. «The So-Called Cyclic Mass of Guillaume de Machaut: New Evidence for an Old Debate.» Արխիվացված 2013-04-09 Wayback Machine The Musical Quarterly, Vol. 68, No. 3 (Jul., 1982), pp. 307—323
  2. 2,0 2,1 Arlt, Wulf. «Guillaume de Machaut.» The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. London: Macmillan Publishers Ltd., 1980.
  3. Bowers, R. «Guillaume de Machat and His Canonry of Reims, 1338—1377.» Early Music History 23 (2004) p.1-48
  4. «Machaut: Messe de Nostre Dame». medieval.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  5. «CHARM website». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  6. «Guillaume de Machaut: Messe de Nostre Dame – Andrew Parrott – Songs, Reviews, Credits, Awards – AllMusic». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.

Գրականություն խմբագրել

  • Gilbert Reaney, Machaut (London: Oxford University Press, 1971).
  • Daniel Leech-Wilkinson, Machaut’s Mass: An Introduction. Oxford: Oxford University Press, 1990.
  • Anne Walters Robertson. Guillaume de Machaut at Reims: Context and Meaning in his Musical Works. Cambridge, England: Cambridge University Press, 2002.

Արտաքին հղումներ խմբագրել