Աստղերի հետ

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Աստղերի հետ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Աստղերի հետ
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրԴսեղ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
Հրատարակվել է1891
ՎիքիդարանԱստղերի հետ

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի հուլիսի 17-ին Դսեղում։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվող №11 ծոցատետրում կա մեկ ինքնագիր, առանց վերնագրի, թվագրված՝ «17 հուլիսի, Դսեղ»։

Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1891 թվականին, №11 համարում (էջ 1304), այնուհետև, «Գիշերային մտածմունք» վերնագրով՝ 1892 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից (էջ 108-109)[1]։

Թումանյանը հետագայում բանաստեղծությունը ենթարկել է վերամշակման։

Արտատպվել է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 570–571.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Աստղերի հետ