Ասպիրացիոն թոքաբորբ
Ասպիրացիոն թոքաբորբ, թոքային վարակի տարատեսակ, որն առաջանում է ստամոքսի կամ բերանի համեմատաբար մեծ քանակությամբ պարունակության անցումից դեպի թոքեր[1]։ Նախանշանները ներառում են համեմատաբար արագ սկսվող հազը և տենդը[1]։ Թոքի թարախակույտը հնարավոր բարդություն է[1]։ Որպես տարատեսակ կարող է առաջանալ քիմիական պնևմոնիտ, որի պատճառը ստամոքսի ոչ վարակային, թթվային պարունակության անցումն է թոքեր[1][2]։
Ասպիրացիոն թոքաբորբ | |
---|---|
Ասպիրացիոն թոքաբորբի մանրադիտակային պատկեր նյարդաբանական հիվանդություն ունեցող մեծահասակի մոտ։ Երևում է օտար մարմնի հանդեպ հսկա բջջային ռեակցիան։ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | տենդ, հազ[1] |
Հետևանք | թոքաբորբ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 506.0, 507 և 770.18 |
Ռիսկի գործոններ | գիտակցության խանգարում, դիսֆագիա/ կլման ակտի խանգարում, ալկոհոլամոլություն, խողովակային սնուցում, բերանի խոռոչի հիգիենային չհետևել[1] |
Ախտորոշում | հիմնված է հիվանդության պատմության, գանգատների, ռենտգեն պատկերի, խորխի քննության վրա[1][2] |
Տարբերակիչ ախտորոշում | քիմիական պնևմոնիտ, տուբերկուլյոզ[1][2] |
Բուժում | հակաբիոտիկներ՝ կլինդոմիցին, մերոպենեմ, ամպիցիլին/ սուլբակտամ, մոքսիֆլոքսացին[1] |
Բարդություններ | թոքի թարախակույտ[1] |
Հաճախություն | ~10%-ը ունի հոսպիտալացման կարիք[1] |
Սկիզբը | սովորորաբար մեծահասակների մոտ[2] |
Aspiration pneumonia Վիքիպահեստում |
Վարակի պատճառ կարող են լինել տարբեր մանրէներ[2]։ Ռիսկի գործոնները ներառում են գիտակցության և կլման ակտի խանգարումները, ալկոհոլամոլությունը, զոնդով կերակրումը և բերանի խոռոչի հիվանդությունները[1]։ Ախտորոշումը հիմնված է հիվանդության պատմության, գանգատների, նախանշանների, կրծքավանդակի ռենտգեն և խորխի մանրէաբանական հետազոտությունների վրա[1][2]։ Թոքաբորբի այլ տեսակներից տարբերակումը կարող է դժվար լինել[1]։
Բուժումը, որպես կանոն, այնպիսի հակաբիոտիկներով է, ինչպիսին են կլինդամիցինը, մերոպենեմը, ամպիցիլին/սուլբակտամը, կամ մոքսիֆլոքսացինը[1]։ Տիպիկ քիմիական պնևմոնիտը հակաբակտերիալ բուժում չի պահանջում[1]։ Թոքաբորբի կապակցությամբ հոսպիտալացվածների 10%-ի մոտ պատճառն ասպիրացիան է[1]։ Վերջինս ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, հատկապես խնամքի կենտրոններում[2]։ Սեռային տարբերություն չի նկատվում[1]։
Պատճառներ
խմբագրելԱսպիրացիոն թոքաբորբի հիմնական պատճառը կլման ակտի խանգարումն է ի հետևանք նյարդաբանական հիվանդության կամ վնասվածքի, որն ուղղակիորեն խախտում է կլման ակտը կամ զուգակցվում է գիտակցության խանգարմամբ։ Այդ վիճակները նպաստում են մանրէի անցմանը թոքեր, որն էլ բերում է վարակի զարգացմանը։ Շատ վիրահատություններից նվազագույնը չորս ժամ առաջ ցուցված է դադարեցնել բերանով սննդի և/կամ հեղուկի ընդունումը։
Ռիսկի գործոններ
խմբագրել- Կլման ակտի խանգարում. դիսֆագիա առաջացնող վիճակները դժվարացնում են կուլ տալը, որն էլ ռիսկի գործոն է հանդիսանում ստամոքսի ու բերանի խոռոչի պարունակության՝ շնչուղիներ անցման համար։ Նյարդաբանական հիվանդությունները, որոնք ընդգրկում են կլման ակտի համար պատասխանատու նյարդերը, հետևյալն են՝ կաթված, Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ և այլն[1]։ Կրծքավանդակում անատոմիական փոփոխությունները ևս կարող են խախտել կլման գործընթացը[1], օրինակ՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ուշ փուլերում թոքերը հակված են ծավալապես մեծացման և կերակրափողը ճնշելուն, որին ի հետևանք առաջանում է ռեգուրգիտացիա[1]։
- Գիտակցության խանգարում. կարող է բերել ինչպես ասպիրացիայի, այնպես էլ հնարավոր սրտխառնոցի և փսխման[1]։ Պատճառներից են ցնցումները, ընդհանուր անզգայացումը, ալկոհոլի չարաշահումը[1] :
- Մանրէների հավելյալ քանակը. բերանի խոռոչի հիգիենային չհետևելը կարող է բերել մանրէների հավելյալ աճի, որը զուգակցվում է ասպիրացիոն թոքաբորբի հետ[1] :
- Էթնիկ նախատրամադրվածությունը. ասպիրացիոն թոքաբորբ ախտորոշմամբ ասիացիները գտնվում են մահվան ավելի ցածր ռիսկի խմբում այլ էթնիկ խմբերի համեմատ։ Աֆրոամերիկացիներն ու սպիտակամորթներն ունեն մահվան նույն ռիսկը։ Լատինաամերիկացիները գտնվում են ավելի ցածր ռիսկի խմբում[3]։
- այլ գործոններ՝ տարիք, շաքարային դիաբետ, թերսնուցում, նեյրոլեպտիկների, պրոտոնային պոմպի ինհիբիտորների, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ինհիբիտորներ օգտագործում, վիրաբուժական միջամտություններ, երկարատև հոսպիտալիզացիա, նազոգաստրալ զոնդով սնուցում, թոքերի արհեստական շնչառություն, իմուն. անբավարարություն, հակաբիոտիկներով բուժում, ծխելու պատմություն, ճնշված հազային ռեֆլեքս, լորձաթաղանթային պատնեշի խախտում, մուկոցիլիար մաքրման խանգարում, փոփոխված հումորալ և բջջային իմունիտետ, շնչական ուղիների խցանում և վնասված թոքային հյուսվածք[4][5][6]
Պատասխանատու մանրէներ
խմբագրելԱսպիրաացիոն թոքաբորբի պատճառ կարող են հանդիսանալ ինչպես աէրոբ այնպես էլ անաէրոբ մանրէները[7] : Տարածված աէրոբ մանրէները ներառում են՝
- Streptococcus pneumoniae[8]
- Staphylococcus aureus[8]
- Haemophilus influenzae[8]
- Pseudomonas aeruginosa[8]
- Klebsiella. ավելի հաճախ հանդիպում է ալկոհոլիկների մոտ, որպես բլթային թոքաբորբի հարուցիչ։
Անաէրոբ մանրէները ևս կարևոր դեր են խաղում ասպիրացիոն թոքաբորբի պաթոգենեզում[9]։ Նրանք մտնում են բերանի խոռոչի մանրէային կազմի մեջ, իսկ երբ հայտնաբերվում են բրոնխիալ լվացման ջրերում՝ մեծ հավանականությամբ թոքաբորբը ասպիրացիոն է[9]։ Հավանական անաէրոբ մանրէներն են՝
Տեղակայում
խմբագրելՏեղակայումը հաճախ պայմանավորված է գրավիտացիայով և կախված է հիվանդի դիրքից։ Որպես կանոնաջ միջին ու ստորին բլթերն են հաճախ ախտահարվում՝ պայմանավորված աջ գլխավոր բրոնխի լայն տրամագծով և համեմատաբար հորիզոնական ընթացքով։ Եթե ասպիրացիայի պահին անձը ուղղահայաց դիրքում է՝ ավելի հաճախ երկու ստորին թոքադաշտերի ինֆիլտրացիա է առաջանում։ Եթե ասպիրացիան պատահում է հորիզոնոկան դիրքում, ինչպես օրինակ՝ ալկոհոլիկների մոտ, կոնսոլիդացիան տեղակայվում է աջ վերին բլթում[10]։
Ախտորոշում
խմբագրելԱսպիրացիոն թոքաբորբն ախտորոշվում է՝ հաշվի առնելով հիվանդության պատմությունը, գանգատները, ֆիզիկալ և լաբորատոր հետազոտության տվյալները, ճառագայթային ախտորոշման մեթոդներով համապատասխան թոքադաշտերում ինֆիլրատի առկայությունը[1] : Սովորաբար, երբ կա թոքաբորբի, այդ թվում ասպիրացիոն, կասկած, կատարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն[11]։ Թոքաբորբի ասպիրացիոն բնույթի մասին է խոսում ինֆիլտրատի տեղակայման և ասպիրացիայի պահին հիվանդի դիրքի միջև կապը, ինչպես նաև դեպքին հաջորդած շնչառության դժվարացումն ու տենդը[12][13]։
Տարբերակիչ ախտորոշում
խմբագրելՇատ կարևոր է միմյանցից տարբերակել ասպիրացին թոքաբորբն ու քիմիական պնևմոնիտը, քանի որ դրանց բուժումներն արմատապես տարբերվում են։ Քիմիական պնևմոնիտի պատճառը ագրեսիվ, թթվային միջավայրի կողմից թոքերի վնասումն է[14]։ Ի պատասխան ցանկացած վնասման օրգանիզմում առաջանում է բորբոքային ռեակցիա, որը պաշտպանական նշանակություն ունի։ Դա արտահայտվում է նույնպիսի նշաններով ինչ ասպիրացիոն թոքաբորբը՝ տենդ, լեյկոցիտոզ, ռենտգեն ինֆիլտրատ բնորոշ տեղակայումներով[14]։ Ամեն դեպքում,կարևոր է արձանագրել մանրէային վարակի բացակայությունը։
Կանխարգելում
խմբագրելԳոյություն ունեն մի շարք միջոցառումներ, որոնք նվազեցնում են ասպիրացիոն թոքաբորբի առաջացման հավանականությունը. դրանք են՝
Բերանի խոռոչի հիգիենա
խմբագրելՀետազոտությունները ցույց են տվել, որ միայն բերանի խոռոչի մանրէների նվազեցումն արդեն իսկ ոչ միայն նվազեցնում է ասպիրացիոն թոքաբորբի հավանականությունը, այլ նաև մահվան ելքով դեպքերը[15]։ Մանրէների նվազեցմանն ուղղված, լայն տարածում ունեցող մեթոդներից է հակամանրէային դեղամիջոցների ինչպես տեղային, այնպես էլ ներերակային կիրառումը[15]։ Եթե դեղամիջոցների ազդման մեխանիզմը մանրէների ոչնչացումը կամ աճը կանգեցնելն է, ապա դրանց մեխանիկական հեռացումը մասնագետների կողմից ունի կարևորագույն նշանակություն[15]։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այն հիվանդների մոտ, ովքեր ունեն սնուցման զոնդով կերակրման կարիք, ասպիրացիոն թոքաբորբ զարգանալու ռիսկը նվազում է, երբ զոնդը տեղադրվում է ոչ թե ստամոքսում,այլ հետպիլորիկ հատվածում՝ տասներկումատնյա կամ աղիճ աղում[5]
Կլման ակտի բարելավում
խմբագրելԱսպիրացիոն թոքաբորբի ռիսկի խմբում գտնվող հիվանդների գերակշիռ մասն ունի կլման ակտի խանգարում, որը մեծացնում է սնման ընթացքում կերակրի մասնիկների ասպիրացիայի հավանականությունը[15]։ Կատարվել են որոշ փորձեր, որոնք ցույց են տալիս, որ կլման ակտին մասնակցող անատոմիական կառույցների մարզումն, ինչպիսիք են լեզուն և շրթունքները, կարող են նվազեցնել ասպիրացիայի էպիզոդները, այնուամենայնիվ, պնդումն ունի հիմնավոր ապացուցման կարիք.[15]: Այլ պարզ ու արդյունավետ գործողություններից են կերակրման ընթացքում բարենպաստ դիրքն ու կողմնակի օգնությունը[16]
Վիրահատական նախապատրաստություն
խմբագրելԱսպիրացիայի բազմաթիվ դեպքեր պատահում են վիրահատությունների ժամանակ, հատկապես ընդհանուր անզգայացման պայմաններում ընթացող[17]։ Վերին ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ ընթացող վիճակները նպաստում են ասպիրացիային[17]։ Այդպիսի վիճակների նախավիրահատական ախտորոշումը կարևոր է հիվանդին պատշաճ նախապատրաստելու համար[17] :
Բուժում
խմբագրելԱսպիրացիոն թոքաբորբի բուժումը՝ վարակ առաջացրած մանրէի հեռացումն է հակաբիոտիկների միջոցով[1]։ Քանի որ պատճառագիտական մանրէները բազմաթիվ են, ցանկալի է օգտագործել լայն ազդեցության հակաբիոտիկներ[1]։ Ներկայումս խորհուրդ է տրվում օգտագործել կլինդամիցին, մերոպենեմ, էրթապենեմ, ամպիցիլին/ սուլբակտամ և մոքսիֆլօկսացին[1]։ Եթե ունենք նաև հիդրոթորաքս, ցուցման դեպքում կատարվում է հեղուկի հեռացում[9]։
Կանխատեսում
խմբագրելՀետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդանոցում ասպիրացիոն թոքաբորբից ավելի շատ են մահանում, քան այլ թոքաբորբերից[18]։ Այս հիվանդները մոտ հետագայում թոքաբորբի զարգացման, ինչպես նաև կրկնակի հոսպիտալացման հավանականությունն ավելի բարձր է[18]։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրացիոն թոքաբորբով հիվանդներն ավելի դժվար են արձագանքում բուժմանը այլ թոքաբորբերի համեմատ[18]։
Բարդություն
խմբագրելԲուժման բացակայության դեպքում ասպիրացիոն թոքաբորբը կարող է հարաճել՝ վերածվելով թոքի թարախակույտի[19]։ Մեկ այլ բարդություն է էպիեման, որի դեպքում թարախային էքսուդատը հավաքվում է թոքամզի խոռոչում[13]։ Շարունակական ասպիրացիան կարող է առաջ բերել բրոնխէկտազներ[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 DiBardino DM, Wunderink RG (2015 թ․ փետրվար). «Aspiration pneumonia: a review of modern trends». Journal of Critical Care. 30 (1): 40–8. doi:10.1016/j.jcrc.2014.07.011. PMID 25129577.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ferri, Fred F. (2017). Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1006. ISBN 9780323529570. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Oliver MN, Stukenborg GJ, Wagner DP, Harrell FE, Kilbridge KL, Lyman JA, Einbinder J, Connors AF (2004 թ․ նոյեմբեր). «Comorbid disease and the effect of race and ethnicity on in-hospital mortality from aspiration pneumonia». Journal of the National Medical Association. 96 (11): 1462–9. PMC 2568617. PMID 15586650.
- ↑ van der Maarel-Wierink CD, Vanobbergen JN, Bronkhorst EM, Schols JM, de Baat C (2011 թ․ հունիս). «Risk factors for aspiration pneumonia in frail older people: a systematic literature review». Journal of the American Medical Directors Association. 12 (5): 344–54. doi:10.1016/j.jamda.2010.12.099. PMID 21450240.
- ↑ 5,0 5,1 Alkhawaja S, Martin C, Butler RJ, Gwadry-Sridhar F (2015 թ․ օգոստոս). «Post-pyloric versus gastric tube feeding for preventing pneumonia and improving nutritional outcomes in critically ill adults». The Cochrane Database of Systematic Reviews (8): CD008875. doi:10.1002/14651858.CD008875.pub2. PMID 26241698.
- ↑ Taylor GW, Loesche WJ, Terpenning MS (2000). «Impact of oral diseases on systemic health in the elderly: diabetes mellitus and aspiration pneumonia». Journal of Public Health Dentistry. 60 (4): 313–20. PMID 11243053.
- ↑ Son YG, Shin J, Ryu HG (2017 թ․ մարտ). «Pneumonitis and pneumonia after aspiration». Journal of Dental Anesthesia and Pain Medicine. 17 (1): 1–12. doi:10.17245/jdapm.2017.17.1.1. PMC 5564131. PMID 28879323.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Table 13-7 in: Mitchell RS, Kumar V, Abbas AK, Fausto N. Robbins Basic Pathology: With Student Consult Online Access (8th ed.). Philadelphia: Saunders. ISBN 1-4160-2973-7.
- ↑ 9,0 9,1 9,2 Bartlett JG (2013 թ․ մարտ). «How important are anaerobic bacteria in aspiration pneumonia: when should they be treated and what is optimal therapy». Infectious Disease Clinics of North America. 27 (1): 149–55. doi:10.1016/j.idc.2012.11.016. PMID 23398871.
- ↑ Swaminathan A. «eMedicine.com: Pneumonia, Aspiration». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 19-ին. Retrieved: 2007-01-20
- ↑ Principles and practice of hospital medicine. McKean, Sylvia C.,, Ross, John J. (John James), 1966-, Dressler, Daniel D.,, Scheurer, Danielle, (Second ed.). New York. ISBN 9780071843133. OCLC 950203123.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ McKean SC, Ross JJ, Dressler DD, Scheurer D. Principles and practice of hospital medicine (Second ed.). New York. ISBN 978-0-07-184313-3. OCLC 950203123.
- ↑ 13,0 13,1 13,2 Hay WW, Levin MJ, Deterding RR, Abzug MJ. Current diagnosis & treatment : pediatrics (Twenty-third ed.). New York, NY. ISBN 978-0-07-184854-1. OCLC 951067614.
- ↑ 14,0 14,1 Kasper DL, Fauci AS, Hauser SL, Longo DL, Jameson JL, Loscalzo J. Harrison's principles of internal medicine (19th ed.). New York. ISBN 978-0-07-180215-4. OCLC 893557976.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Tada A, Miura H (2012 թ․ հուլիս). «Prevention of aspiration pneumonia (AP) with oral care». Archives of Gerontology and Geriatrics. 55 (1): 16–21. doi:10.1016/j.archger.2011.06.029. PMID 21764148.
- ↑ Williams BA, Chang A, Ahalt C, Conant R, Ritchie CS. Current diagnosis and treatment. Geriatrics (Second ed.). New York. ISBN 978-0-07-179208-0. OCLC 885407197.
- ↑ 17,0 17,1 17,2 Nason KS (2015 թ․ օգոստոս). «Acute Intraoperative Pulmonary Aspiration». Thoracic Surgery Clinics. 25 (3): 301–7. doi:10.1016/j.thorsurg.2015.04.011. PMC 4517287. PMID 26210926.
- ↑ 18,0 18,1 18,2 Komiya K, Rubin BK, Kadota JI, Mukae H, Akaba T, Moro H, Aoki N, Tsukada H, Noguchi S, Shime N, Takahashi O, Kohno S (2016 թ․ դեկտեմբեր). «Prognostic implications of aspiration pneumonia in patients with community acquired pneumonia: A systematic review with meta-analysis». Scientific Reports. 6: 38097. doi:10.1038/srep38097. PMC 5141412. PMID 27924871.
- ↑ Brown TG, Kemp WL, Burns DK (2008). Pathology: The Big Picture. New York: McGraw-Hill Medical. ISBN 978-0-07-147748-2.