Ասպիրակի Սուրբ Աստվածածին վանք

Ասպիրակի Սուրբ Աստվածածին վանք, հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառում, Արճեշ քաղաքից հյուսիս, Ասպիսակ և Հարություն գյուղերի միջև, Մեծոփավանքից ոչ հեռու, բարձրադիր վայրում։ Հիմնադրման ժամանակն անհայտ է։

Ասպիրակի Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
ՏեղագրությունՄեծ Հայքի Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառ, Արճեշ քաղաքից հյուսիս, Ասպիսակ և Հարություն գյուղերի միջև, Մեծոփավանքից ոչ հեռու
Հիմնադրվածանհայտ

Ըստ տաճարի արձանագրության՝ վանքը վերակառուցվել է 1256–1265 թվականին, անեցի մեծահարուստ Ավետենց Սահմադինի նվիրատվությամբ։ Վանքը եղել է գրչության կենտրոն (գործել է 13–14-րդ դարերում), հիմնադրել է Քաջբերունիքի տեսուչ տեր Աբրահամը։ Մեզ հասած առաջին ձեռագիրն ընդօրինակվել է 1281 թվականին, Հովսեփի ձեռքով (Բրիտանական թանգարան, ձեռ․ № 2670)։ Երևանի Մատենադարանում պահվում է նույն գրչի 1299 թվականին արտագրած Աստվածաշունչը (ձեռ․ № 193)։

Նշանավոր գրիչներից էր Ղազարը (եղել է նաև ծաղկող)։ Գրչության արվեստն այդտեղ առավել զարգացման է հասել 14-րդ դարի սկզբին, երբ վանքի առաջնորդ է կարգվել Գլաձորի համալսարանն ավարտած Ստեփանոսը։ Նրա օրոք էլ վանքի մատենադարանը հարստացել է հին գրքերի ընդօրինակություններով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 88 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն խմբագրել

  • Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, մաս 2, Վնն․, 1942։