Ասպիսնակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնում էր Արճեշ քաղաքից հյուսիս֊արևմուտք, Մեծոփա վանքի մոտակայքում, բարձրադիր վայրում։

Գյուղ
Ասպիսնակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրճեշի գավառակ
Այլ անվանումներԱպսակ, Ասպիսակ, Ասպիսակն, Ասպիսինակ, Ասպիսինեկ, Ասպսակ, Ասպսինկա, Ասպսինկա, Ասպսնակ, Ասպսնիկա, Հասպիսինակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունասպսնակցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65400
Ասպիսնակ (Աշխարհ)##
Ասպիսնակ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Հնում մտնում էր Քաջբերունիք գավառի մեջ։ Ասպիսակն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուս մասն ապաստանել է Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 60-80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կար Ս. Ստեփանոս եկեղեցի (1427 թ․)։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Ասպիսնակ կամ Ս․ Հարություն վանքը։

Կրթություն խմբագրել

Ասպսինակում գործում էր հայկական վարժարան։

Գրչություն խմբագրել

XIII-XIV դարերում եղել է գրչության կենտրոն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգ, Արճեշի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 341

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 573