Ասպետական դաստիարակություն
Ասպետական դաստիարակություն, Արևմտյան Եվրոպայի աշխարհիկ ֆեոդալների տղաների դաստիարակության համակարգ 13—14-րդ դարերում։
Բովանդակություն
խմբագրելԴաստիարակության բովանդակությունը «ասպետական յոթ առաքինություններն» էին (ձիավարել, լողալ, նիզակ նետել, սուսերամարտել, որսորդություն անել, շախմատ խաղալ, բանաստեղծություններ հորինել և նվագել քնար)։
Կարգ
խմբագրել- Սինչև 7 տարեկան տղան դաստիարակվում էր տանը, մոր հսկողության տակ
- 7—14 տարեկանում կատարում էր մանկլավիկի պարտականություն գերագույն տիրոջ (սյուզերենի) դղյակում
- 14 տարեկանից դառնում էր նրա զինակիրը և անցնում փորձաշրջան
- 21-ից տրվում էր ասպետի կոչում։
Հայ իրականության մեջ ասպետությունը համապատասխանում էր «ազատանիին», որի դաստիարակության համակարգում որոշակի տեղ էր գրավում նաև մտավոր դաստիարակությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 572)։ |
Գրականություն
խմբագրել- Ефимова Е., Рыцарство, 2 изд., М., 1914.