Ասպեն (անգլ.՝ Aspen Island), արհեստական՝ մարդակերտ կղզի Ավստրալիայում՝ Ավստրալիական մայրաքաղաքային տարածքում (Կանբերայում) գտնվող Բրլի Գրիֆին ջրամբարում

Ասպեն
Տեսակկղզի
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքԿանբերրա
Երկարություն0,27 կմ
Լայնություն0,095 կմ
ԲԾՄ578 մետր
Մակերես0,14 կմ²
Ջրլիցի ափինLake Burley Griffin?
Անվանված էԵղիսաբեթ II[1]
Քարտեզ
Քարտեզ

Ասպեն կղզին ընկած է Բրլի Գրիֆին լճի կենտրոնական ավազանի հարավարևելյան մասում, Քինգս Փարքին կից։ Կղզին գտնվում է Կանբերայի հանդիսությունների տեղամասում, որը կոչվում է Խորհրդարանական Եռանկյուն։ Ավստրալիայի ազգային զանգը գտնվում է կղզու վրա, որը Քինգս Փարքում միանում է մայրցամաքի հետ կամրջի միջոցով։ Կամուրջը կոչվել է Ջոն Դուգլաս Գորդոնի անունով, ով ասել էր բացման խոսքը[2]։

Ասպեն կղզու անունը հայտարարվել է 1963 թվականի նոյեմբերի 21ին. այն կոչվել է կաղամախի (Aspen) ծառատեսակի անունով[3]։

Ասպեն կղզին ամենամեծն է այն երեք կղզիներից, որոնք գտնվում են Բրլի Գրիֆին լճի կենտրոնական ավազանի հարավարևելյան ծայրամասում։ Մյուս երկու կից կղզիները անանուն են[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.pm.gov.au/media/australia-celebrates-queens-platinum-jubilee
  2. «Aspen Island - Home to the National Carillon». National Capital Authority. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  3. «Aspen Island». Place name search. Government of the Australian Capital Territory. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
  4. Marshall, Duncan; Firth, Dianne (2011). «National Carillon & Aspen Island Heritage Management Plan» (PDF). National Capital Authority. էջ 7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպեն (կղզի)» հոդվածին։