«Ասկանիո» (ֆր.՝ L’Orfèvre du roi, ou Ascanio), Ալեքսանդր Դյումա հոր լավագույն պատմավեպերից մեկն է։ Նրանում նկարագրված է հռչակավոր իտալացի քանդակագործ ու ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կյանքի մի ժամանակաշրջանը, երբ նա իր սիրելի աշակերտ Ասկանիոյի հետ ծառայում էր ֆրանսիական արքա Ֆրանցիսկ Առաջինի մոտ։

Ասկանիո
ֆր.՝ L’Orfèvre du roi, ou Ascanio
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1843
Նկարագրում էԲելգիա
Հրատարակման տարեթիվ1843
Թարգմանիչ հայերենԱ. Հայրապետյան
ՎիքիքաղվածքԱսկանիո

Սյուժե խմբագրել

Թագավորի ֆավորիտուհի դքսուհի դ'Էտամպը սիրահարվում է հրաշագեղ Ասկանիոյին և հանուն նրա պատրաստ է անգամ դավաճանել Ֆրանսիային։ Բայց Ասկանիոն ամբողջ սրտով սիրահարված է գեղեցկուհի Կոլոմբային և չի էլ կասկածում, թե ինչ ինտրիգներ են պատրաստում արքունականները իր թիկունքի հետևում։ Այդ ժամանակ համարձակ Չելինին որոշում է պաշտպանել սիրահարներին։ Տաղանդավոր վարպետը հրաշալի տիրապետում էր սուսերին և դաշույնին։ Նա քաջ է, համարձակ, խելացի և ազնիվ, այդ պատճառով էլ չի ընկնում արքունական որոգայթների մեջ՝ հյուսված ստի ու զրպարտության վրա։

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ասկանիո հոդվածին