Լաուրա Ասատրյան
Լաուրա Թոռնիկի Ասատրյան (ապրիլի 3, 1947), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Լաուրա Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1947 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1970) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կենսագրություն
խմբագրել1964-1970 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1982-1987 թվականներին եղել է Ընդհանուր մանկավարժության ամբիոնի հայցորդ։ 1987 թվականին պաշտպանել է «Դպրոցականների ստեղծագործական տեխնիկական ընդունակությունների զարգացումը պատանի տեխնիկների կայանների խմբակներում» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, «Էկոլոգիական կրթության համակարգի կառավարման հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դոկտորական թեզի պաշտպանությունից հետո ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի աստիճան։ Պրոֆեսոր է[1][2]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1970-1979 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Օրջոնիկիձեի շրջանի թիվ 120, 167 դպրոցներում, 1979-1988 թվականներին եղել է Օրջոնիկիձեի շրջանի Պատանի տեխնիկների կայանի տնօրեն, 1988 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, 2007 թվականից՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ։
2003 թվականից եղել է Հանրապետական կուսակցության անդամ, 2006 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, 2008 թվականից՝ մանկավարժության 020 մասնագիտական խորհրդի անդամ։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2003
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2007
- ՀՀ ԿԳՆ պատվոգիր
Հրապարակումներ
խմբագրել- Դպրոցականների էկոլոգիական դաստիարակության բովանդակությունը միջին դասարաններում։ Ուսումնական ձեռնարկ։ Զանգակ-97, 2000 - 96 էջ[3]։
- Դաստիարակության գործընթացի կառավարումը բուհական և հետբուհական կրթության համակարգում, «Հետբուհական և շարունակական կրթության հիմնախնդիրները» միջազգային գիտական կոնֆերանսի հոդվածների ժողովածու, Երևան, 2010 թ., էջ 138-148։
- Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն։ Ուս. Ձեռնարկ ( Լ. Թ. Ասատրյան, Գ. Հ. Հակոբյան. -Եր.: «Արտագերս», 2011. -179 էջ։
- 21-րդ դարի կրթության ոլորտի մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար (2012 թ., դեկտեմբերի 14) «Մանկավարժ» հրատ.:
- Սովորողների առողջարարական խնդիրները գիտելիքների գնահատման համատեքստում, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար (2012 թ., դեկտեմբերի 14) «Մանկավարժ» հրատ.:
- Ուսուցչի մանկավարժական իմիջի ձևավորման վրա ազդող գործոնները, Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր, 2012, 5 էջ։
- Մասնագիտական կոմպետենցիների ձևավորումը որպես մանկավարժական կրթության վերջնարդյունքի կարևոր պայման, Ս. Խուդոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հայ մանկավարժական պատմությունը և դպրոցի արդի հիմնախնդիրները» միջբուհական գիտաժողովի նյութեր, 2013 թ., 80 էջ։
- Управление модернизацией образованем в контексте современных педагогических парадигм, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցերի համատեքստում» (Модернизациа образования в контексте современных педагогических парадигм) խորագրով միջազգային գիտական համաժողովի նյութերի ժողովածու - Ер.:Изд. АГП, Артагерс 2014. -288 с.
- Особенности семейного воспитания в Армении, Материалы международного сборника «Социокультурные и филологические аспекты в образовательном и научном контексте», 25-29 сентября 2014, Япония, Киото Сангё университет.
- Կրթական հաստատության կառավարման ժամանակակից հիմնախնդիրները, «Մանկավարժության արդի խնդիրները. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու-Եր.: Մանկավարժ, 2015, 336 էջ։
- Ուսուցչի առն մշակույթի ձևավորման ուղիներն ու միջոցները, «Աղետների ռիսկերի նվազեցման գործողությունների կայունության ապահովման» ծրագրի շրջանակներում, 2015 թ., 40 էջ։
- «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված դասընթացի դասավանդման մեթոդիկա, Երևան, Արտագերս, 2016, 226 էջ։
- Հինդլեանի մանկավարժական հայացքների արժեւորումը ժամանակակից կրթական յարացոյցերի համաբնագրում, Յովհաննէս Հինդլեան 150, Միջազգային երկօրեայ գիտաժողովի նիւթեր, 26-27 մայիս, Երևան, 2016, 55-62 էջ։
- Մանկավարժություն, Երևան, Արտագերս, 2017, 360 էջ։
- Urgent problems of the of scientific research activities of students, Oxford University Press, "European Sociological Review Issue 6 (2), December 2017 VOLUME 33 ", Scopus and Web of Science, 2017, 8 էջ.
- Առաքել Սյունեցու մանկավարժական հայացքները, Գորիսի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Գորիս, 2017, 7 էջ։
- Особенности и принципы управления образованием взрослых в Республике Армения, Непрерывное образование взрослых-характерная черта современного общества, Сборник трудов II Международного форума 24-27 октября 2017г., Санкт-Петербург,-Ереван, Москва, 2017, С. 69-72.
- Առաքել Սյունեցու կրթության փիլիսոփայությունը, Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում (գիտաժողովի զեկուցումների և հոդվածների ժողովածու), Երևան, 2018, 4-7 էջ։
- Հասարակական գործիչների քաղաքական մշակոյթի ձեւաւորման նախադրեալները Առաջին Հանրապետութեան տարիներին, Առաջին Հանրապետութեան 100 ամեակին նուիրուած հանրապետական գիտաժողով, Երևան, 2018, 14-22 էջ։
- Դպրոցի կառավարման հիմունքներ, Երևան, Արտագերս, 2018, 244 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լաուրա Թոռնիկի Ասատրյան
- ↑ Асатрян Лаура Торниковна
- ↑ Ասատրյան, Լաուրա Թոռնիկի (2000). Դպրոցականների էկոլոգիական դաստիարակության բովանդակությունը միջին դասարաններում։ Ուսումնական ձեռնարկ. Զանգակ-97. ISBN 978-99930-2-115-5.