Ասադ Մուֆլահ Դաղիր (1886 - 1958), արաբ հասարակական գործիչ, լրագրող։

Ասադ Մուֆլահ Դաղիր
Ծնվել է1886
Մահացել է1958

Աշխատակցել է եգիպտոսի «Ալ Ահրամ» թերթին, ղեկավարել դրա միջազգային բաժինը։ 1944 թվականին, Արաբական երկրների լիգայի ստեղծումից հետո, դարձել է լիգայի գլխավոր քարտուղարության մամուլի գործերի պատասխանատուն։

Պատմամշակութային բնույթի գրքերի հեղինակ է։ «Արաբական ապստամբությունը» (1989) գրքում քննարկել է արաբա-թուրքական հակամարտության պատճառներն ու բնույթը, թուրքական լծի դեմ, 1916 թվականի արաբական ապստամբության տարբեր խնդիրներ, ինչպես նաև Հայկական հարցը՝ Արևելյան հարցի շրջանակներում։

Վերլուծելով թուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը՝ լուսաբանել է 1894-1896 թվականի հայկական կոտորածները Սասունում, Մուշում, Կոստանդնուպոլսում և այլուր, 1909 թվականի Ադանայի կոտորածները։ Այդ քաղաքականության ներքին դրդապատճառները բացատրելիս Դաղիրը ելնում է Թուրքիայի մեծ վեզիր Սայիդ Հալիմի այն հայտարարությունից, թե Հայկական հարցն անհնար է լուծել առանց հայերին վերացնելու։ Դաղիրը միաժամանակ մերկացնում է մեծ տերությունների երկդիմի քաղաքականությունն ու դիվանագիտական խաղերը Հայկական հարցում։ Ըստ Դաղիրի, Հայկական հարցը առաջին աշխարհամարտի պատճառներից մեկն էր, իսկ պատերազմը արևելյան հարցը և դրա բաղադրատարրերը վերջնականապես լուծեց ռասայական հիմքի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։