Ասադա Մայ (ռուս.՝ Май Асада, հուլիսի 17, 1988(1988-07-17), Նագոյա, Ճապոնիա). Ճապոնացի գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահք ձևում։ Ուշադրության է արժանացել 2002-2005 թվականներին, երբ հաջող ելույթ է ունեցել Ճապոնիայի պատանիների առաջնությունում և պատանիների Աշխարհի առաջնություններում[1]։ Այնուամենայնիվ, նա միջազգային հեղինակավոր մրցումներում մեդալներ չնվաճեց, իսկ ավելի ուշ շատ ավելի հայտնի դարձավ նրա կրտսեր քույրը՝ Մաո Ասադան, որը աշխարհի եռակի չեմպիոն էր, 2010 թվականի Օլիմպիական խաղերի մեդալակիր։

Ասադա Մայ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ճապ.՝ 浅田舞
Մասնագիտացում՝մոդել, տերենտո և գեղասահորդուհի
Երկիր՝ Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 17, 1988(1988-07-17) (35 տարեկան)
Ծննդավայր՝Նագոյա, Ճապոնիա
163 սանտիմետր

2010 թվականի ապրիլի դրությամբ Չմշկասահորդների միջազգային միության (ISU) վարկանիշում այն զբաղեցնում է 139-րդ հորիզոնականը[2]։

Անձնական կյանք խմբագրել

Մայ Ասադան ծնվել է ճապոնական Նագոյա քաղաքում։ Նրան անվանակոչել են բալետի հայտնի ռուս պարուհի Մայա Պլիսեցկայայի անունով[3]։ Նրա մայրը նախկին մարմնամարզուհի է։ Հայրը գործարար է, ով զբաղվում է անշարժ գույքով։ Նրա կրտսեր քույրը ՝ Մաոն, գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն է։

Կարիերա խմբագրել

Կիոկո Ասադան՝ Մայիի և Մաոյի մայրը, իր երիտասարդության տարիներին բալետ էր սիրում, ուստի նրա դուստրերը վաղ մանկությունից զբաղվում էին բալետով[3]։ Ոտնաթաթերն ամրացնելու համար բալետի ուսուցիչները խորհուրդ տվեցին, որ քույրերը գեղասահքի գնան.[3]: Մինչև որոշակի տարիքը հնարավոր էր դասերը համատեղել, բայց աստիճանաբար բալետը հետին պլան մղվեց[3]։ Իր ծրագրերում նա հաճախ ներառում է ավանդական պարային շարժումներ, սահում է դասական երաժշտության ներքո[1]։

Արդյունքներ խմբագրել

Մրցումներ 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007 2007—2008 2008—2009
Գեղասահքի Չորս մայրցամաքների առաջնություն 6
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 4 4
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 8 6 8 8 8 12 15
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն պատանիների կարգում 2 2 2 7
Գրան-Պրիի փուլեր. Skate America 6 8
Գրան-Պրիի փուլեր. Cup of China 6
Գեղասահքի Գրան-Պրի պատանիների կարգում 4 5
  • WD = դուրս է եկել մրցումներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Mittan, Barry. (1 июня 2004 года). «Mai Asada: A True Ballerina on Ice» (անգլերեն). Golden Skate. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին.
  2. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). Международный союз конькобежцев. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Интервью Е.Вайцеховской с матерью М.Асады газета Спорт-Экспресс от 15.09.2009