Առողջության համաշխարհային օր

Առողջության համաշխարհային օրն է (այլ լեզուներով՝ անգլ.՝ World Health Day, իսպ.՝ Día Mundial de la Salud, չինարեն՝ 世界卫生日, ֆր.՝ Journée mondiale de la santé), 1950 թվականից սկսած նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին։ 1948 թվականին այդ օրն է ընտրվել Համաշխարհային Առողջապահության կազմակերպության կողմից։ Առողջության համաշխարհային օր ունենալու միտքը առաջարկվել է 1948 թվականին՝ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության առաջին նիստում։ Բայց, 1948 թվականին այդ համաշխարհային օրը նշվեց հուլիսի 22-ին, Համաշխարհային Առողջապահության կազմակերպության վավերացման օրը։ Կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա այդ օրը անդրադառնում է որևէ թեմայի և անց է կացնում տարբեր պրոպագանդող միջոցառումներ, ինչպես այդ օրը, այնպես էլ երկար ժամանակ, ապրիլի 7-ից հետո։

Առողջության համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվԱպրիլի 7
Հաստատվածդեկտեմբերի 23, 2003[1]
Անվանված էառողջություն
Կայքwho.int/es/campaigns/world-health-day/world-health-day-2019(իսպ.) և who.int/campaigns/world-health-day/2019(անգլ.)

Առողջության համաշխարհային օրվա ամենամյա թեմաներ Խմբագրել

  • 2017 թվական «Դեպրեսիա՝ խոսենք»
  • 2016 թվական «Հաղթենք շաքարախտը!»
  • 2015 թվական «Սննդի անվտանգություն»
  • 2014 թվական «Փոքր խայթոցը՝ մեծ վտանգի աղբյուր»[2]
  • 2013 թվական «Բարձր արտերիալ ճնշում»
  • 2012 թվական «Լավ առողջությունը երկարացնում է մեր կյանքի տարիները»
  • 2011 թվական «Բարձր դիմադրողականություն հակամանրէային պրեպարատների և նրա տարածման նկատմամբ»
  • 2010 թվական «Ուրբանիզացիա և առողջություն»
  • 2009 թվական «Փրկենք կյանքեր։ Ապահովենք հիվանդանոցների անվտանգությունը արտակարգ իրավիճակների ժամանակ»
  • 2008 թվական «Պաշտպանենք առողջությունը կլիմայի փոփոխությունից»
  • 2007 թվական «Համաշխարհային անվտանգություն առողջապահպանության ոլորտում»
  • 2006 թվական «Առողջության համար աշխատելը մեր ընդհանուր գործն է»
  • 2005 թվական «Անուշադրության չենք մատնում ոչ մի մոր և երեխայի»
  • 2004 թվական «Անվտանգություն ճանապարհների վրա»
  • 2003 թվական «Ապագայի ձևավորում»
  • 2002 թվական «Շարժը՝ կյանք է»
  • 2001 թվական «Հոգեկան առողջություն։ Հրաժարվեք մեկուսացումից, ցուցաբերեք օգնություն»
  • 2000 թվական «Անվտանգ արյունը սկսվում է ինձանից»
  • 1999 թվական «Ակտիվ երկարակեցությունը փոխում է կյանքը»
  • 1998 թվական «Անվտանգ մայրություն»
  • 1997 թվական «Նոր վարակիչ հիվանդություններ»
  • 1996 թվական «Առողջ քաղաքներ լավ կյանքի համար»
  • 1995 թվական «Արմատախիլ անենք պոլիոմելիտը»

Առողջության համաշխարհային օրը Բելառուսի Հանրապետությունում Խմբագրել

2015 թվականին Բելառուսում մեծ ուշադրություն դարձրեցին այդ տարվա թեմային՝ «Սննդի անվտանգություն»։ Ընդունվեց «Միջոցառումների պատրաստման և անցկացման պլանի օրինակ Բելառուսի Հանրապետությունում Առողջության համաշխարհային օրվան նվիրված 2015 թվականի ապրիլի 7-ի համար»[3]։

Ծանոթագրություններ Խմբագրել