Առեկ, Առեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Չանախչի գյուղի մոտակայքում, Վերին Քղիի շրջանում։

Գյուղ
Առեկ
Առեկ
Վարչական տարածքՕսմանյան Կայսրություն
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունապողնակցի
Ժամային գոտիUTC+3

1909-ին ուներ 150 տուն՝ 1050 բնակիչներով, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ։ Նրա մոտակայքում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ, ինչպես նաև մի մեծ գերեզմանոց։ Աղեկի ճանապարհով կապված էր Քղի գյուղաքաղաքի հետ։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։

Տարածքն ընկուզաշատ էր[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 324
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 544