Կորյուն Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կորյուն Վարդանի Առաքելյան (նոյեմբերի 24, 1944, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի պետական և քաղաքական գործիչ։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2015)։ ՀՌԱՀ անդամ (2009 թվականից), Հանրային խորհրդի անդամ (2009 թվականից), 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Կորյուն Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1944 (79 տարեկան) |
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Կորյուն Առաքելյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1944 թվականի նոյեմբերի 24-ին, Իջևան քաղաքում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ։ Եղել է «Ազատ գոտի» թերթի խմբագիր, Հայաստանի Մշակույթի նախարարության բաժնի պետ, «Տիրաստ» հրատարակչության փոխտնօրեն։ Ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2009 թ. Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ[1]։ 2009 թ. ընտրվել է Հայաստանի հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ապա Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել Հայաստանի Հանրային խորհրդի անդամ։
2015 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ վերընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
Երկեր
խմբագրել- Ապրելու գույնը, Ե., Նաիրի, 1996, 54 էջ։
- Մայր իմ, Երևան, 2011։
- Մայր իմ, Երևան, 2010։
- Ղողանջ հուսո, Երևան, 2007։
- Ծիրանագույն երազներ (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2011։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
- Արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
- Արժանացել է «Վազգեն 1-ին» ոսկե մեդալի։
- Արժանացել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալի։
- Արժանացել է Տավուշի մարզի պատվավոր քաղաքացու կոչման։
- Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2015)[2]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորյուն Առաքելյան» հոդվածին։ |