Կարեն Առաքելյան (ազատամարտիկ)
(Վերահղված է Առաքելյան Կարեն (ազատամարտիկ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Առաքելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Առաքելյան (14 մարտի, 1965, Ստեփանակերտ - 12 մարտի, 1992, Բաշ Գյունեփայա), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կարեն Վահիկի Առաքելյան | |
---|---|
14 մարտի, 1965 - 12 մարտի, 1992 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Բաշ Գյունեփայա |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԿարեն Առաքելյանը ծնվել է 1965 թ. մարտի 14-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Արցախյան ազգային ազատագրական պայքարի ակտիվ մասնակից էր։ Ծառայել է թիվ 1 վաշտում, մասնակցել է Շահումյանի, Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Լեսնոյեի, Ջամիլլուի, Սրխավենդի, Մանիքլուի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 12-ին Բաշ-Գյունեփայա գյուղի մատույցներում ծավալված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ տղա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարեն Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.