Առաջին նավատորմ (անգլ.՝ First Fleet), անվանում տրված 11 առագաստանավերի նավատորմներին, որոնք 1787 թվականի մայիսի 13-ին՝ 1487 մարդով նավարկեցին բրիտանական ափից՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս քաղաքում ստեղծելու առաջին եվրոպական գաղութը։ Մարդկանց հիմնական մասը՝ 717 հոգի, եղել են բանտարկյալներ (որից 180-ը՝ կանայք)[1], որոնք ուղարկվել են Մեծ Բրիտանիայի հիմնական տարածքից դուրս գտնվող մի բնակավայր։ Այս նավատորմով նշանավորվեց ինչպես Մեծ Բրիտանիայից Ավստրալիա բանտարկյալների տեղափոխմամբ, այնպես էլ Ավստրալիայի զարգացման ու բնակեցման սկիզբը։

Առաջին նավատորմը Պորտ Ջեքսոն մարտարշավում, հունվարի 26, 1788։ Է. Լե Բիհան

Պատմություն խմբագրել

 
Առաջին նավատորմը Բոտանի ծովածոցում 1788 թվականի ճանապարհորդության ավարտին - Փորագրություն «Նահանգապետ Ֆիլիպի ճանապարհորդությունը դեպի Բոտանի Բեյ ծովածոց» գրքից

Առաջին նավատորմը բաղկացած էր երկու ռազմանավից (հրամանատարական նավ «HMS Sirius» և փոքր արագընթաց «HMS Supply», որն օգտագործվում էր կապի համար), վեց բանտարկյալներով փոխադրամիջոցից և երեք բեռնատարից[2]։ Նավատորմի հրամանատար է նշանակվել կապիտան (հետագայում՝ ծովակալ) Արթուր Ֆիլիպը։

Նոր Հարավային Ուելս տանող ճանապարհին Առաջին նավատորմը մտավ Սանտա Կրուս (Տեներիֆե կղզի), որտեղ մնաց մեկ շաբաթ։ Այնուհետև գնաց Ռիո դե Ժանեյրոյով մինչև Քեյփթաուն (այս նավահանգիստներից յուրաքանչյուրում նավատորմը կանգնած մնաց մեկ ամիս)։ Թասմանիային մոտենալու ժամանակ նավատորմը արագացման համար բաժանվեց նավերի 3 խմբի՝ ըստ իրենց արագության։ Ուստի նավերը Բոտանի ծովածոց են հասել ոչ թե միաժամանակ, այլ 1788 թվականի հունվարի 18-20-ն ընկած ժամանակահատվածում։

Կապիտան Արթուր Ֆիլիպը, Բոտանի ծովածոցում չգտնելով քաղցրահամ ջրի և աղի բավարար աղբյուրներ, ինչպես նաև պարզելով, որ այն բավականաչափ խոր չէ և քամիները շատ են, սկսեց հետազոտել Պորտ Ջեքսոն, որը գտնվում է 12 կմ դեպի հյուսիս։ 1788 թվականի հունվարի 26-ին Առաջին նավատորմը շարժվեց դեպի Ջեքսոն նավահանգիստը և խարիսխ արձակեց Սիդնեյի փոքրիկ կլոր ծովախորշում (անգլ.՝ Sydney cove)։ Կապիտան Արթուր Ֆիլիպը հայտարարեց Նոր Հարավային Ուելսը Մեծ Բրիտանիային միացնելու, այստեղ առաջին բնակավայրի՝ Սիդնեյի ստեղծման մասին, և որ նա այսուհետ Նոր Հարավային Ուելսի առաջին նահանգապետն է։ Այժմ այս օրը համարվում է Ավստրալիայի ազգային տոն օր։

Ծանոթագրություններ խմբագրել