Առագաստ (բանաստեղծություն)

«Առագաստ» (ռուս.՝ «Парус»), բանաստեղծություն, որը 18 տարեկանում գրել է Միխայիլ Լերմոնտովը Սանկտ Պետերբուրգում։ Ռոմանտիզմի պոեզիայի քրեստոմատիայի օրինակ։ Առաջին անգամ հրատարակվել է «Հայրենական գրառումներ» ամսագրում (1841, հատոր 18, № 10):

Առագաստ
ռուս.՝ Парус
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՄիխայիլ Լերմոնտով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1832
Հրատարակվել է1841
ԹարգմանիչԱլեքսանդր Ծատուրյան
ՎիքիդարանԱռագաստ

Հետազոտողների կարծիքով, քնարական մանրանկարչության մեջ արտացոլված են ոչ միայն ռոմանտիկ պոեզիայի ընդհանուր տեղերը, այլ նաև իսկական ձգտումներն և հոգևոր ազդակները, որոնք հուզում էին պատանի բանաստեղծին նոր կյանքի նախաշեմին[1]։

Ստեղծման պատմություն խմբագրել

1832 թվականի ամռանը Լերմոնտովը թողնում է ուսումը Մոսկվայի համալսարանում և տեղափոխվում է Պետերբուրգ, համալրելով մայրաքաղաքի ուսանողների շարքերը։ Այս փորձերը ապարդյուն են ավարտվում, հիասթափված ու ընկճված, բանաստեղծը մենակ շրջում է քաղաքով, մտածելով ապագայի մասին։ Նամակում, որը հասցեագրված էր Վարվարա Բախմետևայի քրոջը՝ Մարիա Ալեքսանդրովնա Լոպուխինային, նա խոստովանում է, որ առջևում չի տեսնում ոչմի հատուկ սփոփանք[1]։

Նույն նամակում (1832 թ. սեպտեմբերի 2) Լերմոնտովը Լոպուխինային ուղարկում է բանաստեղծության տեքստը, որը նա գրել է «ծովի ափին»[2]։

 
 
Բանաստեղծության ինքնագիր: 1832

Voilà plusieures semaines déjà que nous sommes séparés, peut-être pour bien longtemps, car je ne vois rien de trop consolant dans l’avenir, et pourtant je suis toujours le même, malgré les malignes suppositions de quelques personnes que je ne nommerai pas.
Voici encore des vers, que j’ai faits au bord de la mer:

Մեգով պատած ծովի վերա կապուտակ
Առագաստն է ահա լողում մեն-մենակ…
Ի՞նչ է փնտրում նա այն հեռու վայրերում,
Ի՞նչ է թողել նա հայրենի աշխարհում։

Ահա արդեն մի քանի շաբաթ է, ինչ մենք բաժանվել ենք, և, հնարավոր է, երկար ժամանակով, քանի որ առջևում ես որևէ սփոփիչ բան չեմ տեսնում, սակայն ես միևնույնն է նույնն եմ, ի հեճուկս որոշ անձանց չար ենթադրությունների, որոնց չեմ թվարկի։ Ահա ևս բանաստեղծություններ, որոնք ես հորինել եմ ծովի ափին. Առագաստն է ահա լողում մեն-մենակ…


Ըստ լեզվաբան Նիկոլայ Շանսկու, «Առագաստ» բանաստեղծության երեք քառատողերը, ի տարբերություն նամակի, շատ ավելի լավ են բացատրում հոգեկան շփոթության այն վիճակն, որում գտնվում էր բանաստեղծը 1832 թվականի ամռանը և աշնանը[3]։

Առանձին ուսումնասիրության արժանացել է այն վայրը, որտեղ գրվել է բանաստեղծությնը։ Այնպես որ, ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը, հիշելով Պետերբուրգում իր մանկության մասին, ներկայացրել է քաղաքային լեգենդներից մեկը, որը պատմում է, որ «Առագաստը» Լերմոնտովը գրել է Մոնպլեզիրի տեռասում[4]։ Աննա Ախմատովան, խոսելով բանաստեղծի հանելուկայնության մասին, նշել է, որ ո՛չ զբոսայգիները, ո՛չ էլ մայրաքաղաքի այլ վայրեր չեն շարժել նրա հոգու լարերը. «Նա թողել է առանց ուշադրության հայտնի պետերգոֆյան շատրվանները, որպեսզի նայելով Մարկիզովի մարգագետնին, մտախոհ արտաբերել՝ Առագաստն է ահա լողում մեն-մենակ…»[5]:

Ինքը Լերմոնտովը «Առագաստ» բանաստեղծությանը լուրջ չի վերաբերվում, այդ իսկ պատճառով այս բանաստեղծական էքսպրոմտը չի ընդգրկել սեփական ժողովածուի մեջ (1840)[6]։

Էկրանավորում խմբագրել

Առագաստն է ահա լողում մեն-մենակ… ամենահայտնի ռոմանսը գրվել է 1848 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Վարլամովի կողմից։ Ըստ երաժշտագետ Ալեքսանդր Մայկապարի, կրքոտ պոռթկումը, որը աշխատանքի լեյտմոտիվն է դարձել[7],:

Բացի Վարլամովից, Առագաստ բանաստեղծության հիման վրա Անտոն Ռուբինշտեյնը 1849 թվականին գրել է վոկալային քառյակ, Վլադիմիր Ռեբիկովը՝ կանանց երգչախմբի համար ստեղծել է մեղեդի[8]։

Ազդեցություն խմբագրել

Արտահայտությունը «Առագաստն է ահա լողում մեն-մենակ…» գրականության մեջ հայտնվել է մի քանի տարի առաջ՝ մինչ Լերմոնտովի բանաստեղծությունը գրելը։ Ընթերցողները առաջին անգամ հանդիպել են նրա հետ 1828 թվականին, երբ հրապարակվել է Ալեքսանդր Բեստուժևի «Անդրեյ, իշխան Պերեյասլավսկի» պոեմը[9]։

1936 թվականին թեման շարունակվեց քննարկվել Վալենտին Կատաևի կողմից, ով թողարկեց «Առագաստն է ահա լողում մեն-մենակ…» գիրքը։ Կատաևի վիպակում կան բազմաթիվ ուղղակի մեջբերումներ ուղղված Լերմոնտովի բանաստեղծությանը։ Երկու ստեղծագործությունների եզրափակիչ տողերը բառացի համընկնում են[10]։

XX դարի երկրորդ կեսին լերմոնտովյան առագաստի մոտիվը արտացոլված է Օստապի երգում (Իմ առագաստն է միայնակ լողում..., 12 աթոռ ֆիլմ, երգահան Գենադի Գլադկով, բանաստեղծությունների հեղինակ՝ Յուլի Կիմ)։ Բացի այդ, այս նույն թեման առկա է Եվգենի Գլեբովի երգում Բուլատ Օկուջավայի Խզվում էր իմ ձայնը բարձր, երբ ես վաղ մանկությունից երգում էի... բանաստեղծությունների հիման վրա[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Шанский, 1990, էջ 338
  2. Лермонтов М. Ю. Письмо Лопухиной М. А. // Лермонтов М. Ю. Собрание сочинений: В 4 т. / АН СССР. Институт русской литературы (Пушкинский дом). — Л.: Наука, Ленинградское отделение, 1981. — Т. 4. — С. 370—373.
  3. Шанский, 1990, էջ 388
  4. Дмитрий Лихачёв Детство с Куоккалой и Достоевским // Новый мир. — 1996. — № 11.
  5. Анна Ахматова Чётки. Anno Domini. Поэма без героя. — М.: ОЛМА Медиа Групп, 2005. — С. 412. — 576 с. — ISBN 978-5-224-04991-2
  6. Шанский, 1990, էջ 337
  7. Александр Майкапар. «А. Варламов. Песни». Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  8. Лермонтов в музыке: Справочник / Л. И. Морозова, Б. М. Розенфельд. — М.: Советский композитор, 1983. — С. 176.
  9. Маранцман В. Г., Гиршман М. М. Парус // Лермонтовская энциклопедия / АН СССР. Институт русской литературы (Пушкинский Дом). — М.: Советская энциклопедия, 1981.
  10. Румянцева Е. Н. Ката́ев // Лермонтовская энциклопедия / АН СССР. Институт русской литературы (Пушкинский Дом). — М.: Советская энциклопедия, 1981. — С. 218—219.
  11. Светлана Шулежкова «И жизнь, и слёзы, и любовь...». — М.: Флинта; Наука, 2011. — 848 с. — ISBN 978-5-9765-1030-2