«Առա՛ջ, ժամանակ» (ռուս.՝ Вперёд, время!), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում Վլադիմիր Մայակովսկու բանաստեղծությունների հիման վրա։

Առա՛ջ, ժամանակ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Տարասով
ՍցենարիստԲորիս Լարին
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1134 s
Թվական1977

Այս մուլտֆիլմը ֆանտազիա է Մայակովսկու թեմայով, որն ստեղծել է ռեժիսոր Վլադիմիր Տարասովը նկարիչ Նիկոլայ Կոշկինի հետ, որը եղել է նրա գործընկերը հետագա գրեթե բոլոր աշխատանքներում[1]։

Որպես գրական խորհրդատու հանդես է եկել Անդրեյ Տուրկովը, որպես երաժշտական խորհրդատու՝ Բորիս Շնապերը։ Մուլտֆիլմում կոմպոզիտոր Անդրեյ Գորինի «Առա՛ջ, ժամանակ» երգը կատարել է ստուդիայի համար աշխատող «Անագե զինվորիկներ» վոկալ-գործիքային անսամբլը[2]։ Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Գուստավ Մալերի հինգերորդ սիմֆոնիայից։ Վ. Մայակովսկու բանաստեղծությունները կարդում է Ալեքսանդր Կայդանովսկին[3]։

Սյոուժե

խմբագրել

Մեծ բանաստեղծի բանաստեղծությունների միջոցով բացահայտվում է սովից ու պատերազմներից հյուծված Ռուսաստանի կերպարը, որը հազիվ է քողարկվում հարուստ վերնախավի ցուցադրական բարեկեցությամբ, որն անցել է հեղափոխության ու քաղաքացիական պատերազմի սարսափներով դեպի տիեզերական բարձունքներ։ Մուլտֆիլմն ավարտվում է ֆանտաստիկ սյուժեի առկայությամբ, որը ներկայացվել է որպես այլաբանություն. պարեկային աստղագնաց «Վլադիմիր Մայակովսկին» տիեզերքում գտնում է սեփականատիրության և շահառության վիրուսի վերջին ապաստանը և վնասազերծում այն։

Նկարահանման խումբ

խմբագրել
Ռեժիսոր Վլադիմիր Տարասով
Սցենարիս Բորիս Լաին
Բեմադրող նկարիչ Նիկոլայ Կոշկին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Դավիդով, Ալեքսանդր Մազաև, Ալեքսեյ Բուկին, Յուրի Կուզյուրին, Տատյանա Ֆադեևա
Օպերատոր Քաբուլ Ռաուլով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Օգնականներ Տատյանա Միտիտելլո, Օլգա Բոգոլյուբովա, Դմիտրի Կուլիկով, Սվետլանա Գվինիաշվիլի, Վ. Գիլյարովա, Ա. Դուբենսկի, Ի. Իսաևա, Լյուդմիլա Կրուտովսկայա
Մոնտաժող Մարգարիտա Միխեևա
Խմբագիր Արկադի Սնեսարյով
Տնօրեն Ֆեոդոր Իվանով

Փառատոներ և մրցանակներ

խմբագրել
  • 1978 – Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ Լայպցիգի միջազգային կինոփառատոնում[4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Наталия Венжер. Владимир Тарасов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. Георгий Бородин: «Киностудия „Союзмультфильм“. Краткий исторический обзор» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  3. См. по титрам
  4. «Vladimir Tarasov». FIPRESCI, International Federation of Film Critics. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել