Աջենգը (անգլ.՝ Ajeang, կորեերեն՝ 아쟁 ) կորեական ազգային երաժշտական գործիք է։ Այն մտնում է լարային գործիքների շարքում։

Աջենգ
Որակավորումtube zither? և heterochord half-tube zithers?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ312.22

Նվագը խմբագրել

Աջենգը լարային գործիք է։ Լարերը պատրաստված են ոլորված մետաքսից։ Գործիքից ձայն ստանալու նպատակով նվագողը գործիքի աջ հատվածից լարերին է հպում փայտից պատրաստված աղեղը։ Օգտագործվող աջենգները հիմնականում ունեն ութ լար։ Ավելի վաղ ժամանակաշրջանում դրանք յոթն էին։ Հանդիպում են նաև ինը լարանի գործիքներ։ Աջենգը նվագում են գետնին նստած։ Այն ունի թավջութակին հիշեցնող հնչողություն։ Նվագողները գերադասում են օգտագործել ձիու մազով պատրաստված աղեղներ։

Աջենգը օգտագործվում է կորեական ազգային երաժշտության մեջ ինչպես նաև արիստոկրատների շրջապատում։ Ներկա ժամանակներում այն օգտագործվում է նաև ժամանակակից երաժշտություններում և ֆիլմերում։ Աջենգը նման է չինական յաժենգին։

Վիդեո խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջենգ» հոդվածին։