Աջարիայի պետական թանգարան

Աջարիայի պետական թանգարան (վրաց.՝ აჭარის სახელმწიფო მუზეუმი կամ Բաթումի Հարիթոն Ախվլեդիանիի անվան գավառագիտական թանգարան), պատմագավառագիտական թանգարան, որը գտնվում է Վրաստանի Բաթում քաղաքում (Իսրաֆիլ Ջինչարաձեի փողոց, 4)։

Աջարիայի պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԲաթում
Հիմնադրվել է1908
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1908 թվականի մարտին՝ որպես Պուշկինի անվան քաղաքային ուսումնարանում ստեղծված փոքր դպրոցական ցուցադրություն։ Այն ժամանակ էնտուզիաստների խումբը գլխավորել է աշխատանքի ուսուցման ուսուցիչ Նիկոլայ Գոմանը[1]։

1935 թվականի հունվարի 25-ին թանգարանային ցուցադրությունը տեղափոխվել է հարմարավետ շենք (նախկին գանձատուն, որը կառուցվել է 1883 թվականին), որտեղ գտնվում է ներկայումս։ 1957 թվականին շենքի վրա շինել են երկրորդ հարկ։

1938 թվականից մինչև 1989 թվականը թանգարանի տնօրենը եղել է վրացի հայտնի գիտնական և հասարակական գործիչ Հարիթոն Ախվլեդիանին, որի պատվին էլ 2005 թվականին թանգարանն անվանվել է։

Թանգարանի ընդհանուր տարածքը կազմում է 1737 մ², տեղագրման տարածքը՝ 706 մ², պահեստազորայինների տարածքը՝ 110 մ²[2]։

Հիմնապաշարներ խմբագրել

Ներկայումս թանգարանի հիմնապաշարներում պահպանվում է ավելի քան 180 հազար ցուցադրանմուշ։ Ձեռագրերի հիմնապաշարում կա ավելի քան 2 հազար հազվագյուտ ձեռագիր՝ ռուսերենով, վրացերենով, հայերենով, թուրքերենով, արաբերենով, պարսկերենով, իսկ գիտական գրադարանում՝ տարբեր լեզուներով 63 հազար գիրք, որոնց թվում մեծ մասը մատենագիտական հազվագյուտ ձեռագրեր են։

Թանգարանի ներքին բակում ներկայացված է կետի տասնութմետրանոց կմախքը, որը 1962 թվականին թանգարանին նվիրաբերել են կապիտաններ Ալեքսեյ Սոլյանիկը և Աբիսողոմ Զենաիշվիլին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Краеведческий музей в Батуми». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «Khariton Akhvlediani Museum of Ajara» (անգլերեն). Georgian museums. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.