Աջարիայի արվեստների պետական թանգարան
Աջարիայի արվեստների պետական թանգարան (վրաց.՝ აჭარის ხელოვნების სახელმწიფო მუზეუმი), արվեստների թանգարան, որը գտնվում է Վրաստանի Բաթում քաղաքում (Զ․ Գորգիլաձե 8 հասցեում)։
Աջարիայի արվեստների պետական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաթում |
Վայր | Բաթում |
Հիմնադրվել է | 1998 |
![]() | |
![]() |
Թանգարանի տարածքը կազմում է 1716 մ², իսկ հիմնական ցուցասրահը՝ 423 մ²։ Ժամանակավոր ցուցադրությունների սրահի մակերեսը կազմում է 383 մ², իսկ պահեստային հատվածը՝ 65 մ²[1]։
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1998 թվականին։ Տեղակայվել է 1949 թվականին ստալինյան ոճով կառուցված շենքում։ Վերջինս կառուցվել է ճարտարապետ Կախա Ջավախիշվիլիի և քանդակագործ Թամար Աբակելիայի նախագծով։ Մինչ 1998 թվականը շենքում տեղակայված է եղել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված թանգարան։
Թանգարանի հավաքածուում առկա են վրաց և արտասահմանյան նկարիչների ու քանդակագործների կտավներ և քանդակներ, այդ թվում Նիկո Փիրոսմանիի, Դավիթ Կակաբաձեի, Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, Ստեփան Բակալովիչի, Ռուսուդան Փեթվիաշվիլիի, Ա․ Զոմերի, Իրակլի Օչիաուրիի, Ն․ Իգնատովի, Ա․ Զանկովսկիի, Մերաբ Բերձենիշվիլիի, Զուրաբ Նիջարաձեի, Անզոր Նիժարաձեի, Գիա Բուգաձեի աշխատանքները։
Թանգարանում առկա է վրացական քանդակագործության, կերամիկայի, փորագրության և դեկորատիվ կտորների մշտական ցուցադրություն։ Կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ։ Թանգարանում գործում են երեխաների կիրակնօրյա գեղարվեստական ստուդիա և գրադարան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Adjara Art Museum» (անգլերեն). Georgian Meseums. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.