Իրակլի Օչիաուրի (վրաց.՝ ირაკლი ოჩიაური, ռուս.՝ Иракли Очиаури, նոյեմբերի 20, 1924(1924-11-20)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2015(2015-12-04)[3]), վրացի ժամանակակից նկարիչ և քանդակագործ[4]։ Արժանացել է Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի, որ Վրաստանում արվեստի ու գրականության բնագավառում շնորհվող բարձրագույն մրցանակն է[5]։

Իրակլի Օչիաուրի
վրաց.՝ ირაკლი ალექსის ძე ოჩიაური
Ծնվել էնոյեմբերի 20, 1924(1924-11-20)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 4, 2015(2015-12-04)[3] (91 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

1945 - 1951 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետում պրոֆեսոր Սիլովան Կակաբաձեի, ապա Յակոբ Նիկոլաձեի մոտ։

Իրակլի Օչիաուրիի դիսերտացիան նվիրված էր Վաժա Փշավելային։ Իրակլի Օչիաուրին ցուցահանդեսների է մասնակցում 1953 թվականից։ Նրա առաջին գործը՝ Մարինե Կուբանեիշվիլիի դիմանկարը, առանձնակի ուշադրության արժանացավ Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ, ինչի շնորհիվ Իրակլի Օչիաուրին դարձավ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Նույն տարում՝ 1953 թվականին, Իրակլի Օչիաուրին ստեղծեց իր առաջին հարթաքանդակը՝ Յակոբ Նիկոլաձեի դիմապատկերը։

1952-1962 թվականներին շարունակել է աշխատել քանդակագործության բնագավառում, մասնակցել է ցուցահանդեսների ու մրցույթների։

Իրակլի Օչիաուրելի է ստեղծել մարգարիտ որոնողների քանդակը, որ տեղադրված է Պիցունդայում, Ալեքսանդր Կազբեգիի արձանը Ստեպանցմինդայում, Վաժա Փշավելայի արձանը Դուշեթում։ Նա աշխատում է նաև գրաֆիկայի ու նկարչության բնագավառներում։

Իրակլի Օչիաուրին Վրաստանի ժողովրդական նկարիչ է ու Վրաստանի ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր։

Իրակլի Օչիաուրին Համաշխարհային ցուցահանդեսների է մասնակցել Մոնրեալում (Կանադա) և Օսակայում (Ճապոնիա)։ Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նորվեգիայում, Ավստրիայում, Արևմտյան և Արևելյան Գերմանիաներում, Սիրիայում, Բելգիայում, Հորդանանում, Ճապոնիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Очиаури Ираклий Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 http://en.isabart.org/person/145230
  4. Bart McDowell; Dean Conger, National Geographic Society (U.S.). Special Publications Division (1997). Journey across Russia: the Soviet Union today. The Society. էջ 367. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Gvakharia, George (22 նոյեմբերի, 2004). «ირაკლი ოჩიაური – 80». Radio Tavisupleba (Radio Free Europe/Radio Liberty) (Georgian). Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել