«Ապրիլի 9» (դան․՝ 9. april), ռեժիսոր Ռոնի Էզրայի (Roni Ezra), 2015 թվականին նկարահանած ֆիլմ, որը պատմում է Դանիայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին։

Ապրիլի 9
դան․՝ 9. april
Երկիր Դանիա
Ժանրռազմական ֆիլմ[1] և դրամա[1]
Թվականմարտի 12, 2015[1][2]
Լեզուդանիերեն
ՌեժիսորՌոնի Էզրա[2]
ՊրոդյուսերՌենե Էզրա[2] և Tomas Radoor?[2]
Սցենարի հեղինակՏոբիաս Լինդհոլմ[2]
ԴերակատարներԼարս Միկելսեն[3], Պիլու Ասբեկ[3], Մարտին Գրեյս[3], Ենիկ Լորենզեն[2], Միխայել Բրոստրուխ[4], Մորտեն Հաուխ-Ֆաուսբյոլ[4], Գուստավ Դյուկիեր Գիզ[4], Elliott Crosset Hove?[4], Սեբաստիան Բուլ Սարնինգ[4], Էմիլյա Ստաուգաարդ[4], Եսպեր Հագելսկեր Պաշ[4], Յոախիմ Ֆյելստրուպ[4], Արի Ալեքսանդր[4], Լուկաս Թորշտայնսզոն[4], Մետե Մունկ Պլում[4], Պելե Էմիլ Հեբսգաարդ[4], Մեդս Օլե Լանգելունդ Լարսեն[4], Սայմոն Սիրս[4], Jens Malthe Næsby?[4], Յան Դոս[5] և Մորթեն Քլոդ[5]
ՕպերատորՖիլիպ Կրես[5]
ՄոնտաժՓիթեր Բրանդտ[5]
ԿինոընկերությունNordisk Film
Տևողություն97 րոպե

Ֆիլմը նկարագրում է 1940 թվականի իրադարձությունները, երբ դանիական հեծանվորդների դասակը դիմակայում էր գերմանական զինվորներին։ Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում Դանիական ռազմագործողության ժամանակ։ Ֆիլմի ստեղծման համար ծախսվել է, մոտավորապես, 22 միլիոն դանիական կրոն (մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ֆիլմը ստեղծվել է Դանիայի կինոինստիտուտի (Danish Film Institute), Դանիական TV2 հեռուստաալիքի և Հադերսլեմի կոմունայի աջակցությամբ։ Դանիայում ֆիլմը ցուցադրության է դուրս եկել 2015 թվականի մարտի 12-ին։

Սյուժե

խմբագրել

1940 թվականի ապրիլի 8-ին դանիական ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ Գերմանական զորքերը հատել են պետական սահմանը և Դանիան գտնվում է պատերազմական իրավիճակում։ Հեծանվային վաշտին և մոտոցիկլային դասակին հրամայվել էր կանխել գերմանական զորքերի առաջխաղացումը մինչև պաշտպանական կառույցները։ Սակայն պաշտպանական ուժերը ճեղքվեցին՝ գերմանական ծանր ռազմատեխնիկայի առաջխաղացման արդյունքում։ Դանիացի զինվորները նահանջեցին մինչև Հադերսլեր և այնտեղ մարտի բռնվեցին գերմանացիների հետ։

Դերասանական կազմ

խմբագրել

Նկարահանումներ

խմբագրել

Նկարահանումների մի մասը եղել է Խադեսլավայում, Մյոլլեպլադսեն և Զանդերբրո շրջանի փողոցներում[6]։

Քննադատ

խմբագրել

Ֆիլմը ստացել է տարբեր կարծիքներ, բայց ընդհանուր առմամբ դրական կարծիքներ։ Դանիական Berlingske և Ekko հրատարակչությունները գնահատել է 6-ից 5 աստղ[7][8], այն դեպքում երբ մնացածները գնահատել են 2,5 մինչև 6[9][10][11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 April 9th(բազմ․) — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Դանիական ազգային ֆիլմագրություն
  3. 3,0 3,1 3,2 April 9th: Full Cast & Crew(բազմ․) — 1990.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 9. april (դան.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Conradsen, Emilie. «FILMOPTAGELSER BEGYNDER I HADERSLEV». TV2 Syd (Danish). Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Lindberg, Kristian. «In 9. April Danish soldiers regains their honor» (դանիերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. Michaëlis, Bo Tao. «Review of 9 April» (դանիերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. Skotte, Kim. «Danish movie showcases the horrors of war» (դանիերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  10. Ørsted, Jacob. «Danish war movie overshoot» (դանիերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. «Short chapter of the war made relevant» (դանիերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.