«Ապրել» (ռուս.՝ «Жить»), 2010 թվականի ռուսական կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Բիկովը[2] (նրա նորամուտը լիամետրաժ կինոյում[3][4])։ Պրեմիերան կայացել է «Կինոտավր» կինոփառատոնում[5]։

Ապրել
ռուս.՝ Жить
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2010
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Բիկով
ՊրոդյուսերԱլեքսեյ Ուչիտել
Տևողություն74 րոպե[1]
IMDbID 1706433

Սյուժե խմբագրել

Տարեց որսորդն իր շան հետ գնում է քաղաքից դուրս՝ թռչուն որսալու։ Հանկարծ անտառից դուրս է վազում մի երիտասարդ տղամարդ, որին հետապնդում են երեք զինված մարդիկ։ Տղամարդը նետվում է որսորդի մեքենան, և նրանք միասին փորձում են փախչել հետապնդումից, բայց շուտով մեքենան խրվում է, և նրանք ստիպված են ոտքով հասնել քաղաք։ Ճանապարհին որսորդը փորձում է ծանոթանալ և զրուցել «հայրենակցի» հետ։ Վերջինս ոչինչ չի պատմում իր մասին և նույնիսկ չի ուզում ներկայանալ, բայց միասին հաղթահարելով ճանապարհի դժվարությունները՝ աստիճանաբար սկսում են զրուցել։ Որսուրդը հասկանում է, որ իրենք բոլորովին տարբեր մարդիկ են․ նա հավատում է Աստծուն, իսկ նրա ուղեկիցը՝ ոչ, որսորդը չի կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է մարդ սպանել, իսկ «հայրենակիցը» վստահ է, որ «եթե ուզում ես ապրել, կսպանես»։ Ավելին, տղամարդն անընդհատ շեշտում է, որ անտարբեր է որսորդի նկատմամբ և անհրաժեշտության դեպքում չի խնայի նրան։

Փախչելով հետապնդողներից՝ ուղեկիցները հասնում են միջանտառակ, բայց նրանց գտնվելու վայրը մատնում է որսորդի շան հաչոցը։ Տղամարդը հրամայում է սպանել նրան։ Որսորդի համար դա սարսափելի որոշում էր, բայց նա ստիպված համաձայնում է՝ հասկանալով, որ հակառակ դեպքում երկուսին էլ կսպանեն։ Տղամարդը գոտիով խեղդում է շանը, և նրանց հաջողվում է որոշ ժամանակ կտրվել հետապնդումից։ Մոտենալով գետին՝ մյուս ափին տեսնում են մի ձկնորսի։ Տղամարդը ձկնորսին խնդրում է իրենց քաղաք տանել, բայց նա հրաժարվում է։ Այնուհետև նա որսորդին հրամայում է հրացանով նշան բռնել ձկնորսի վրա, մինչև ինքը լողալով անցնի գետը և նրանից վերցնի մեքենայի բանալիները։ Բայց ձկնորսը վախեցած վազում է դեպի մեքենան ու հեռանում, իսկ որսորդն իր մեջ ուժ չի գտնում կրակելու նրա վրա։ Վեճից հետո որսորդը հեռանում է իր ճանապարհով, իսկ տղամարդը մնում է ափին։

Տղամարդը դուրս է գալիս լքված անասնաբուծական համալիրի մոտ, որից ոչ հեռու կանգնած է մի հին տուն։ Հետապնդողները հասնում են նրան այդ տանը, բայց տղամարդը զինաթափում է նրանցից մեկին և պատանդ վերցնում։ Այդ ժամանակ պարզվում է, որ մարդիկ պատանդ են վերցրել որսորդին, և տղամարդը կանգնած է ընտրության առաջ՝ փրկել որսորդին, թե հետապնդողների մեքենայով միայնակ մեկնել քաղաք։ Նա ընտրում է առաջին տարբերակը, և կարճ հետապնդումից հետո (որի ընթացքում տղամարդը որսորդին ասում է իր անունը՝ Անդրեյ), նրանք հայտնվում են կիսաքանդ ֆերմայում։ Հանկարծ Անդրեյն էպիլեպտիկ նոպան է ունենում, և հետապնդողների պարագլուխը զինաթափում է նրան։ Որսորդը սկսում է բղավել, որ ուզում է ապրել, և պարագլուխը նրան տալիս է իր երկփողանի հրացանը, որի մեջ մեկ փամփուշտ կա։ Որսորդը պետք է սպանի Անդրեյին, կամ ինքը կմեռնի։ Կարճ տատանվելուց հետո որսորդը սպանում է Անդրեյին, հետապնդողները հեռանում են, իսկ որսորդը ոտքով գնում է քաղաք՝ զենքը նետելով դաշտում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Վլադիսլավ Տոլդիկով Միխայիլ որսորդ Միխայիլ
Դենիս Շվեդով Անդրեյ Անդրեյ
Կոնստանտին Ստրելնիկով Օլեգ Օլեգ
Ալեքսեյ Կոմաշկո Սերգեյ Սերգեյ
Սերգեյ Ժարկով Իվան Իվան
Սերգեյ Սոսնովսկի հարբեցող ծերունի

Մրցանակներ խմբագրել

  • «Ստալկեր» մարդու իրավունքներին նվիրված ֆիլմերի միջազգային փառատոն – «Նորամուտ-Ստալկեր» մրցանակ խաղարկային ֆիլմի համար[6]
  • «Ոսկե Ֆենիքս» փառատոն (Սմոլենսկ) – մրցանակ «Նորամուտ» անվանակարգում[7]
  • «Ամուրյան աշուն» փառատոն (Բլագովեշչենսկ) – փառատոնի գլխավոր պրոդյուսերի հատուկ մրցանակ[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Мастер-класс Юрия Быкова «Путь режиссёра: от дебютной работы к международному признанию»». Union of Cinematographers of the Russian Federation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  3. Юрий Семченков (2013 թ․ սեպտեմբերի 12). «Непрокатное кино Юрия Быкова». «О чём говорит Смоленск». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  4. Olga Artemyeva. «Бег зайца по полям». Iskusstvo Kino.
  5. Leslie Felperin, "Review: 'To Live'", Variety, June 20, 2010.
  6. «Итоги XVI Международного фестиваля фильмов о правах человека «Сталкер»». «Кинотавр». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «Непрокатное кино Юрия Быкова». О чём говорит Смоленск. 12 сентября 2013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  8. «Мастер-класс Юрия Быкова «Путь режиссёра: от дебютной работы к международному признанию»». Сайт Союза кинематографистов РФ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել