Ապրելու 257 պատճառ

հեռուստասերիալ

«Ապրելու 257 պատճառ» (ռուս.՝ 257 причин, чтобы жить) , ռուսական կատակերգական դրամա-սերիալ, որի արտադրությամբ զբաղվում է Yellow, Black and White ընկերությունը և «СУПЕР продакшн»-ը։

Ապրելու 257 պատճառ
Երկիր Ռուսաստան
ՌեժիսորՄաքսիմ Սվեշնիկով
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ13
Էկրաններին է2020-ից 2021
ՀեռուստաալիքStart
ԸնկերությունYellow, Black and White
Պաշտոնական կայքէջ

Առաջին երկու դրվագների պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 26-ին ՝ START վիդեո ծառայության միջոցով[1]։ Նոր դրվագները տեղադրվում են յուրաքանչյուր շաբաթ հինգշաբթի օրը։

Սերիալի հեռուստատեսային պրեմիերան պլանավորվում է «Супер» հեռուստաալիքով` 2020 թվականին[2]։

Սյուժե խմբագրել

Քաղցկեղի դեմ պայքարի երեք դժվար տարիներից հետո 30-ամյա Ժենյա Կորոտկովային հաջողվում է հաղթանակ տանել նենգ հիվանդության նկատմամբ։ Տուն վերադառնալուն պես աղջկա առջև կոշտ իրականություն է բացվում։ Սիրած տղան առաջարկում է բաժանվել, քույրը խոստովանում է, որ նա ուրիշի գումարը յուրացրել է բարեգործական վճարներից`բուժման համար, իսկ աշխատանքի մեջ շեֆը վաղուց փոխարինող է գտել նրան։ Հանկարծ Կորոտկովայի աչքին է զարնում նրա վառ դեղին օրագրը, որում իր բուժող բժշկի խորհրդով, նա գրել է 256 պատճառ՝ ապրելու և շարունակելու պայքարել լուրջ հիվանդության հետ։ Ժենյան ավելացնում է 257-րդ ցանկությունը. «գտնել իր սիրուն», և առանց հապաղելու, սկսում է օրագրից դրույթները վերածել իրականության։

Դերասաններ և կերպարներ խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

Դերասան Դեր
Պոլինա Մաքսիմովա Ժենյա Կորոտկովա Ժենյա Կորոտկովա
Եգոր Կորեշկով Կոստյա (Կոնստանտին) Ռոմանովիչ Կոստյա (Կոնստանտին) Ռոմանովիչ թենիսի մարզիչ, Դանիի հայրը
Դարիա Ռուդենոկ Սոնյա Սոնյա Ժենիի փոքր քույրը, Ռուսայի ընկերուհին
Յուլյա Տոպոլնիցկայա Անյա Անյա Ժենյայի կոլեգան և հղի ընկերուհին
Անաստասիա Պոպովա Իրա Բալիշովա Իրա Բալիշովա Ժենյայի կոլեգան և ընկերուհին
Ալեքսեյ Զոլոտովիցկի Մուրատով Մուրատով Ժենյայի կոլեգան
Սերգեյ Գոդին (1 և 3 սերիաներ) Միտյա Միտյա Ժենյայի նախկին ընկերը
Ռոման Մայակին Իգոր Սերգեևիչ Իգոր Սերգեևիչ Ժենյայի ղեկավարը
Միխայիլ Գրիշենկո Ռուս Ռուս Սոնյայի ընկերը
Մաքսիմ Լագաշկին ( 2-րդ սերիայից) Օլեգ Վիկտորովիչ Օլեգ Վիկտորովիչ Կոստի ընկերը, սիրահարված է Իրային
Ասյա Գրոմովա ( 4-րդ սերիայից) Դանյա Դանյա 16 տարեկան, Կոստյայի դուստրը
Մարուսյա Ֆոմինա ( 5-րդ սերիայից) Վիկտորյա Դենիսովնա Վիկտորյա Դենիսովնա Կոստյայի կոլեգան և սիրուհին
Վիտալի Շերբինա ( 5-րդ սերիայից) Նիկիտա Նիկիտա Դանյայի ընկերը

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Աննա Նևսկայա (1, 6 սերիաներ) Ալիսա Յուրիևնա Ստոլյարովա Ալիսա Յուրիևնա Ստոլյարովա Ժենյայի բուժող բժիշկ, Միթիի ընկերուհին
Կիրիլ Նագիև (4 սերիա) Արտյոմ Արտյոմ

Արտադրություն խմբագրել

Նախագծի փորձնական շարքի նկարահանումները տեղի են ունեցել 2018 թվականի ամռանը[3]։

Սերիալի առաջին սեզոնը նկարահանվել է Մոսկվայում[4]՝ 2019-ի հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում[5]։

Սցենարի սկզբնական տարբերակում գլխավոր հերոսի անունը Կովրովա էր[6], բայց հետագայում այն փոխարինեցին Կորոտկովայով։

Գլխավոր հերոս Ժենյա Կորոտկովան իրական նախատիպ չունի[7]։

Հանուն սերիալում նկարահանվելու՝ գլխավոր դերակատար դերասանուհի Պոլինա Մաքսիմովան ստիպված էր մի քանի ամսով զրկվել իր մազերից[8]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2018 սեպտեմբերին սերիալը գլխավոր մրցանակ ստացավ «Движение. Навстречу» մրցույթում[9][10]։
  • 2020-ին շարքը մտավ Կաննի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում։ Նա դարձավ այն 10 նախագծերից մեկը, որը ժյուրիի կողմից ընտրվեց հարյուրավոր հայտերից՝ ամբողջ աշխարհից, և միակ ռուս մասնակիցը[11][12]։ Փառատոնը նախատեսվում է անցկացնել Կաննում ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ից 14-ը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Полина Максимова и Егор Корешков найдут 257 причин жить и любить // InterMedia, 18 февраля 2020
  2. Полина Максимова найдёт «257 причин, чтобы жить» // InterMedia, 29 июля 2019
  3. Почему Полина Максимова побрилась: телеканал «Супер» приступил к съёмкам сериала «257 причин, чтобы жить» // TV Mag, 31 июля 2018
  4. Полина Максимова с бритой головой снимается в сериале // Кино Mail.ru, 29 июля 2019 года
  5. 257 причин, чтобы жить: скоро // TV Mag, 4 октября 2019
  6. Актриса Полина Максимова побрилась налысо. Что скажешь? // Peopletalk.ru, 13 августа 2019
  7. И всё заиграет новыми красками: съёмки сериала «257 причин, чтобы жить» // Кино-театр.ру, 18 сентября 2019
  8. Сериал "257 причин, чтобы жить" с Полиной Максимовой подарит надежду тяжело больным людям // «Metro Москва», 30 августа 2019
  9. Главное — начать // «Российская газета», 4 октября 2018
  10. «Лауреаты «Движение» 2018». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  11. Сериал «257 причин, чтобы жить» представит Россию на фестивале Canneseries-2020 // «КиноПоиск», 26 февраля 2020
  12. Российский сериал попал в конкурсную программу фестиваля Canneseries // RT, 26 февраля 2020
  13. Фестиваль сериалов в Канне и выставка MIPTV отменены из-за коронавируса // ТАСС, 4 марта 2020

Արտաքին հղումներ խմբագրել