Ապրակունյաց դպրոց, դպրոց (վարդապետարան), որ գործել է Ապրակունիս գյուղի մերձակա Ս. Գևորգ վանքում։

Հիմնադրում

խմբագրել

Հիմնադրվել է 1369 թվականին, վարդապետ Մաղաքիա Ղրիմեցու ջանքերով։ Րաբունապետն էր Սարգիս Վարդապետ Ապրակունեցին։ Դասավանդվում էին աստվածաբանություն, փիլիսոփայություն, տրամաբանություն, կրոնի պատմություն, հռետորական և գրչության արվեստ։ Դպրոցի նպատակն էր Տաթևի համալսարանի համագործակցությամբ պայքարել կաթոլիկ եկեղեցու գործակալների (ունիթորների) դեմ։

1379 թվականին Սարգիս Վարդապետը տեղափոխվել է Աստապատի նորաբաց դպրոցը, իսկ Ապրակունյաց դպրոցը սկսել է ղեկավարել Հովհաննես Որոտնեցին։ 1384 թվականին, տասնհինգ տարվա պայքարից հետո, ունիթորները թունավորեցին Մաղաքիա Ղրիմեցուն։ Երկու տարի անց, 1386 թվականին մահացավ Հովհաննես Որոտնեցին, որից հետո վարդապետական աթոռը զբաղեցրեց Գրիգոր Տաթևացին, որի րաբունապետությամբ Ապրակունյաց դպրոցը գործեց մինչև 1391 թվականը։ Ապրակունյաց դպրոցում ընդօրինակված ձեռագրերից երկուսը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ. №№2519 և 5707)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 512