Ապաակտիվացում, ռադիոակտիվ նյութերի հեռացումը հագուստից, տեխնիկայից, շինություններից, տեղանքից, ջրից և այլ վարակված օբյեկտներից՝ մարդկանց վարակումը կանխելու նպատակով։

Նշված նյութերը չի կարելի ոչնչացնել (ինչպես միկրոօրգանիզմները) կամ չեզոքացնել (ինչպես քիմիական նյութերը

Մեթոդներ խմբագրել

Ապաակտիվացման հիմնական խնդիրը ռադիոակտիվ նյութերով վարակման մակարդակի նվազեցումն է մինչև սահմանային թույլատրելի մեծությունը։ Այդ նպատակով օգտագործում են ֆիզիակական, քիմիական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական մեթոդներ։ Առարկայի մակերևույթին նստած ռադիոակտիվ փոշին հեռացնում են ֆիզիկական մեթոդներով (ջրով լվացում, լաթով սրբում և այլն)։ Եթե դրանք նվազ արդյունավետ են, և այդ նյութերն ավելի ամուր են կպած վարակված իրերին, կիրառում են քիմիական և ֆիզիկաքիմիական մեթոդներ (թթուների, ալկալիների, լվացամիջոցների և այլ միացությունների լուծույթներ, որոնք, փոխազդելով ռադիոակտիվ նյութերի հետ, առաջացնում են լուծելի կոմպլեքսներ)։ Վերջիններս հեշտությամբ հեռացվում են ջրով։

Հագուստի ապաակտիվացման հասարակ եղանակներ են թափահարելը, փայտով հարվածելը, խոզանակով, փոշեկուլով մաքրելը, իսկ եթե դրանք նվազ արդյունավետ են, ապա՝ հատուկ լվացքատներում լվացամիջոցներով լվանալը։

Հեղուկների ապաակտիվացման համար օգտագործում են իոնափոխանակային խեժեր, փրփրագոյացման, մակարդման (կոագուլում), նոսրացման և այլ մեթոդներ, իսկ ջրի համար՝ նաև կենսաբանական զտիչներ։ Լավ փաթեթավորված մթերքների ապաակտիվացման նպատակով խնամքով լվանում են փաթեթները, իսկ չփաթեթավորված մթերքներից հեռացնում են վերին՝ ռադիոակտիվ նյութերով վարակված շերտը։ Էժանագին փոքրաքանակ մթերքները ոչնչացնում են։ Արագ տրոհվող (կիսատրոհման փոքր պարբերությամբ) ռադիոակտիվ նյութերով ջրի, սննդամթերքի և այլ օբյեկտների վարակման դեպքում ռադիոակտիվության փոքրացումը տեղի է ունենում բնական տրոհման հաշվին (մինչև անվտանգ մակարդակը)։

Իրականացնողներ խմբագրել

Ջինված ուժերում ապաակտիվացումն իրականացնում է անձնակազմը՝ ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների կարգադրությամբ՝ առանց մարտական խնդիրների կատարումը դադարեցնելու կամ դրանք ավարտելուց հետո, որպես կանոն, չվարակված շրջանում, անմիջապես զորամասերում և ստորաբաժանումներում կամ հատուկ մշակման կետերում։

Բնակչության ապաակտիվացումն իրականացվում է սեփական ուժերով կամ քաղաքացիական պաշտպանության հիմնարկների և կազմավորումների օգնությամբ։ Կատարման որակը հսկվում է բաժնեչափման ապաակտիվացման ճառագայթաչափման սարքերով։

Ապաակտիվացումն իրականացնող անձինք պետք է օգտվեն պաշտպանական միջոցներից, պարբերաբար կատարեն բաժնեչափական հսկողություն, վերջում՝ անցնեն սանիտարական մշակում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 497