Փոշեկուլ` (Vacuum cleaner) էլեկտրական ապարատ, որը ներծծման միջոցով հավաքում է փոշին եւ մանր մասնիկները հատակներից եւ այլ մակերեսներից ։

Կարող ենք ասել որ գոյություն ունի փոշեկուլի մոտ 8 տեսակ, որոնցից են՝ խորը մաքրող, լվացվող, վակումային, սրբող ինչես նաեւ վերջերս շատ արդիական դարձած ինքնակառավարվող փոշեկուլները։

ՊատմությունԽմբագրել

Առաջին փոշեկուլի մոդելը ի հայտ է եկել դեռ 1860 թվականին [1]: Առաջին փոշեկուլի գյուտի հեղինակն է Դանիել Հեսսը (Daniel Hess) : Նա ի սկզբանե սարքը անվանակոչել է՝ «գորգ մաքրիչ» (carpet sweeper) այնուհետեւ տարիների ընթացքում այն անվանել են «փոշեկուլ» (vacuum cleaner) : Այնուհետեւ փորձելով կատարելագործել սարքը իր հերթին այս գյուտի մեջ իր մեծ դերն է ունեցել Հուբերտ Սեսիլ Բուտը(Hubert Cecil Booth) եւ ստեղծել իր ժամանակի ամենահզոր փոշեկուլը ։ Իր նոր ստեղծած փոշեկուլը ուներ մեկ այլ առավելություն ամենահզորը լինելուց բացի, այն ներծծող փոշին չէր փչում շրջապատ, ինչպես անում էր Հեսսի ստեղծած փոշեկուլը այլ՝ հավաքում էր հատուկ փոշեհավաքի մեջ ։ Այստեղից կարող ենք ասել որ Բուտը նաեւ փոշեհավաքի գյուտարարն էր ։ Նշենք նաեւ որ Բուտի ստեղծած փոշեկուլը աշխատում էր բենզինով [2]:

 
Booth տրոլեյբուս փոշեկուլ, մատակարարված Royal Naval College-ի կողմից, Օսբոռն; 1905


 
Booth- ի փոշեկուլը աշխատավայրում, 1903.

Հետագա զարգացումներըԽմբագրել

Քանի որ փոշեկուլի առաջին մոդելները շատ ծանր էին եւ շատ ջանքեր էիր պահանջում օգտագործելու համար , շատ մեծ էին զբաղեցնում էին չափազանց մեծ տարածքներ ինչպես նաեւ անհարմար էին հետագայում շատ փորձագետներ սկսեցին տարբեր մեխանիզմներ օգտագործելով նվազեցնել փոշեկուլի քաշը։ Համեմաելու համար կարող ենք ասել որ առաջին փոշեկուլերը կշռել են մոտ 50 կիլոգրամ , ժամանակի հետ փոխվել է դրանց քաշը հասնելով մինչեւ 4 կիլոգրամի [3]:

Ինքնակառավարվող փոշեկուլներԽմբագրել

Ինքնակառավարվող փոշեկուլ ( Self-propelled vacuum cleaner or Robotic vacuum cleaner) սարք որը մաքրում է միջավայրի կեղտը եւ փոշին ինքնակառավարման համակարգով։

Ինքնակառավարվող փոշեկուլների առաջին մոդելները հայտնվել են դեռ 1990ական թվականներին սակայն դրանք ավելի ու ավելի սկսել են կատարելագործվել 2000ականների սկզբին։ Առաջին ինքնակառավարվող փոշեկուլը ստեղծել է շվեդական Էլեկտրոլյուքս (Electrolux) ընկերությունը , որը օգտագործելով Տրիլոբիթ (Trilobite) արհեստական բանականության ալգորիթմ ստեղծել է սարքը։ Սրա արդյունքում սարքը անվանակոչվել է Electrolux Trilobite : Ի սկզբանե այն լավ էր աշխատում բայց ուներ խնդիրներ քանի որ բախվում էր շրջապատում եղած առարկաներին եւ կանգ էր առնում պատերից որոշակի հեռավորության վրա։ Դրա պատճառով սարքի արտադրությունը դադարեցվում է։

Դրանից հետո Dyson ընկերությունը հանդես է գալիս իր նոր մտահաղացմամբ եւ հանրությանն է ներկայացնում իր նոր DC06 մոդելը, բայց քանի որ դա շատ ծախսեր էր պահանջում այդպես էլ երբեք մասսայական արտադրության մեջ չմտավ։ Սրանից ուղիղ մեկ տարի անց 2002 թվականին iRobot- ը `ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություն, թողարկեց Roomba- ն։ Սա համեմատած մյուսների կարողանում էր հեշտությամբ փոխել ուղղությունը երբ բախվում է խոչընդոտի։ Այն լայն տարածում գտավ արագորեն և այլ ընկերություններ վերադարձան ռոբոտացված փոշեկուլի գաղափարին։ Roomba- ն մինչ օրս ունի ավելի քան 40 մոդել բոլոր գների սահմաններում։

 
Դայսոնի DC06 մոդելը

Այս սարքերը արդյունավետ միջոց են առանց ջանք գործադրելու մաքրել կեղտը։ Նրանք ծրագրավորած են այնպես որ ինքնուրույն մաքրում են տարածքը, երբ որ դրա անհրաժեշտությունը կա։ Սարքը ունի շատ առավելություններ որոնցից մեկը իր կոմպակտ լինելն է նաեւ պակաս աղմկոտ են `համեմատած ստանդարտ փոշեկուլների հետ։ Թերություններից մեկը այն է, որ այն ծախսում է ավելի երկար ժամանակ տարածքը մաքրելու համար ի շնորհիվ իր ավելի փոքր չափսերի, նաեւ ասենք որ նրանք աշխատում են միայն հարթ մակերեսների վրա, ինչը, հավանաբար, այսօր նրանց հիմնական թերությունն է։


ԱղբյուրներԽմբագրել

1. http://www.vacuumcleanerhistory.com/#:~:text=The%20vacuum%20cleaner%20is%20an,can%20also%20clean%20other%20surfaces. Invention and History of Vacuum Cleaners

2. https://www.popularmechanics.com/technology/gadgets/a20973/history-of-the-vacuum-cleaner/ The Messy History of the Vacuum Cleaner

3. https://cosmosmagazine.com/technology/how-do-vacuum-cleaners-work/ How do vacuum cleaners work?

4. http://www.vacuumcleanerhistory.com/vacuum-cleaner-development/history-of-robotic-vacuum-cleaner/ History of Robotic vacuum cleaner.

5. https://www.sciencemuseum.org.uk/objects-and-stories/everyday-wonders/invention-vacuum-cleaner Invention of vacuum cleaner

ԳրականությունԽմբագրել

1. Florencio O Garcia;Vacuum Cleaner Maintenance: How to Fix & Care for The;F O G Publications;1992

2. Leila Berg, Lisa Kopper; Vacuum cleaners;, Methuen Publishing Ltd;1985

3. Tod E Kurt;Hacking Roomba;John Wiley & Sons Publishing; November2006