Աչքով տալ
Աչքով տալ կամ վատ աչք, շատ ազգերի մոտ տարածված սնահավատություն՝ որոշ մարդկանց հայացքների կամ որոշ հանգամանքների չարամիտ ազդեցության մասին։ Աչքով տալու պատճառով իբրև մարդիկ, կենդանիները հիվանդանում են, ծառերը չորանում են, անհաջողություն է պատահում։
Աչքով տալուց հատկապես վախենում էին ծննդաբերության և հարսանիքների ժամանակ, ինչո՞ւ է հարսը քող կրում, որոշ բնակավայրերում ծննդաբերող կնոջը թաքցնում էին կամ փակում էին նորապսակներին ուռկանով[1][2]։
Հոգեկան շեղումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում աչքով տալը դասվում է մշակույթով պայմանավորված համախտանիշների շարքին, տարածված միջերկրածովային և աշխարհի այլ մշակույթներում։ Նկարագրվում են բնորոշ ախտանիշներ՝ լաց, առանց որևէ ակնհայտ պատճառի, ընդհատվող քուն, լուծ, փսխում և տենդ երեխաների մոտ (երբեմն նաև մեծահասակների մոտ)[3]։
Ինչպես մնացյալ սնահավատությունները, հավատն աչքով տալու նկատմամբ մոգական մտածողության ամենատարածված դրսևորումներից մեկն է։ Աչքով տալու անվանումները նման են տարբեր ժողովուրդների մոտ, չնայած դա միշտ չէ այդպես, օրինակ, անգլոլեզու ջինկիս ազգի մոտ։
Ըստ երևույթին սնահավատության մոտակա աղբյուրը գտնվում է նախնադարյան դիցաբանության մեջ, որը տեսնում էր դիվային ուժերի ներկայությունը յուրաքանչյուր մարդու մեջ, ինչպես նաև որոշ անհասկանալի իրական երևույթների մեջ( ներշնչանք, հիպնոս)։ Գերմանական առասպելներում խիտ հոնքերով մարդը հայացքով սպանում է թշնամուն, սատանան թիթեռի տեսքով թռչում է նրա հոնքերից և մահ առաջացնում։
Ճապոնական դիցաբանության մեջ նման հասկացությունը կոչվում է իկիրյո։
Ա. Ն. Աֆանասևը հավատն աչքով տալու նկատմանբ բացատրում է արևի և կայծակի պաշտամունքով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Безрукова В. С. Порча Արխիվացված 2013-10-22 Wayback Machine // Основы духовной культуры (энциклопедический словарь педагога), 2000.
- ↑ Ross, C. «Hypothesis:The Electrophysicological Basis of the Evil Eye Belief». // Anthropology of Consciousness. — № 1. — 2010.
- ↑ Американская психиатрическая ассоциация Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fourth Edition, Text Revision (DSM-IV-TR). — Washington, DC: American Psychiatric Publishing, 2000. — P. 901. — ISBN 978-0-89042-025-6
Գրականություն
խմբագրել- Кэрролл Р. Т. Сглаз // Энциклопедия заблуждений: собрание невероятных фактов, удивительных открытий и опасных поверий. — М.: Издательский дом «Вильямс», 2005. — 672 с. — ISBN 5-8459-0830-2, ISBN 0-471-27242-6
- Райан В. Ф. Дурной глаз // Баня в полночь. Исторический обзор магии и гаданий в России. — М., 2006. — С. 59-62, 99-100.
- Сумцов Н. Ф. «Сглаз». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - The Evil Eye : A Case Book. — Madison — Londres.: 1992 ISBN 0-290-13330-3.
- Sam Migliore, Mal’uocchiu : Ambiguity, Evil Eye, and the Language of Distress. — Toronto — Buffalo — Londres.: 1997 ISBN 0-8020-0959-X.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աչքով տալ» հոդվածին։ |