Աուտիզմի սպեկտրի խանգարումների լուսաբանում

Աուտիզմի սպետկրի խանգարումներ (ԱՍԽ) կամ աուտիզմի սպետկրի վիճակներ (ԱՍՎ), որոշակի վիճակների շարք է, որոնք Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրության ուղեցույցի հինգերորդ հրատարակությունով (DSM-V) դասակարգվում են որպես նեյրոնային զարգացման խանգարումներ[1]։ Ի տարբերություն նյարդաբազմազան մարդկանց և վիճակների, աուտիզմ ունեցող մարդկանց և ինքնին աուտիզմի ընդունված բնութագիրը հաճախ հիմնված է ոչ համապատասխան լուսաբանման վրա[2]։

1970 ական թվականներից սկսած՝ աուտիզմ, Ասպերգերի համախտանիշ և աուտիզմի սպետկրի այլ խանգարումներ ունեցող մարդկանց մասին գեղարվեստական նկարագրություններն ավելի հաճախակի բնույթ ստացան[3]։ Աուտիզմի հանրային ընկալումը հաճախ հիմնված է վեպերի, կենսագրությունների, ֆիլմերի և հեռուստասերիալների գեղարվեստական կերպարների վրա։ Այսօր լրատվամիջոցներում աուտիզմի պատկերումը հաճախ այնպես է արվում, որ հասարակության խղճահարությունն արթնացնի և բարձրացնի հանրության մտահոգվածությունն այդ թեմայով, քանի որ իրենց տեսակետն իրականում չի երևում՝ հանրությանն անտեղյակ թողնելով աուտիզմի և դրա ախտորոշման հարցերի վերաբերյալ[4][5]։ Լրատվամիջոցների կողմից արտասովոր կարողություններ ունեցող (օրինակ, առանց հաշվիչի մեծ թվեր բազմապատկելու) կերպարների ներկայացումը կարող է լսարանի կողմից թյուրիմացաբար ընկալվել որպես աուտիզմ ունեցող մարդկանց և աուտիզմի ճշգրիտ պատկեր[6]։

Գեղարվեստական գրականություն խմբագրել

1970-ական թվականներից ֆիլմերում, հեռուստատեսությունում և լրագրերում հայտնվեցին կերպարներ, որոնք կարող էին բնորոշվել որպես «սպեկտրի [աուտիզմի] մեջ գտնվող»[3]։ Կերպարները կա՛մ բացահայտորեն ներկայացվում էին որպես իրական աուտիզմ ունեցողներ, կա՛մ ստեղծվում էին՝ մտքում ունենալով աուտիզմի սպեկտրի խանգարումների (ԱՍԽ) տեսակներից մեկը[7]։

Ֆիլմեր աուտիզմի մասին խմբագրել

  • Աստղերի երեխաները ([./https://en.wikipedia.org/wiki/Children_of_the_Stars Children of the Stars] -2007) մրցանակակիր վավերագրական ֆիլմ է Չինաստանի աուտիզմ ունեցող երեխաների մասին։ Ֆիլմը ցուցադրում է աուտիզմ ունեցող երեխաների ծնողների առջև ծառացող դժվարությունները և այդ ընտանիքների համար միջազգային միջոցների անբավարարությունը[8]։
  • Աուտիզմ. երաժշտական ([./https://en.wikipedia.org/wiki/Autism:_The_Musical Autism: The Musical] -2007) վավերագրական ֆիլմ է աուտիզմ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի մասին, երբ երեխաները գրում և փորձում են բեմադրությունը։ Ֆիլմը բազում մրցանակների է արժանացել, ներառյալ երկու Էմմի մրցանակ[9][10]։ Ֆիլմը կառուցված է Հրաշք նախագծի գործունեության շուրջ. ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված էր աուտիզմ ունեցող երեխաների ստեղծագործական ներուժին ելք տալու հնարավորությանը[11]։
  • Ձի տղան ([./https://en.wikipedia.org/wiki/The_Horse_Boy The Horse Boy] -2009) գիրք և վավերագրական ֆիլմ է (երկուսն էլ նույն տարում), որը ցույց է տալիս Իսաաքսոնների ընտանիքի պատմությունը՝ իրեն աուտիզմ ունեցող որդուն օգնելու համար Մոնղոլիա ճամփորդելու ընթացքում։
  • Թեմփլ Գրանդին ([./https://en.wikipedia.org/wiki/Temple_Grandin_(film) Temple Grandin] -2010), որը աուտիզմի հայտնի փաստաբան Թեմփլ Գրանդինի դրամատիզացված կենսագրությունն է։
  • [./https://en.wikipedia.org/wiki/X+Y X+Y] (2014) ֆիլմ է, որի գլխավոր հերոս Նաթան Էլլիսի կերպարի նախատիպը Ասպերգերի համախտանիշ ունեցող մաթեմատիկական հանճար Դենիել Լայթվինգն է։
  • Մեծ կարճը ([./https://en.wikipedia.org/wiki/The_Big_Short_(film) The Big Short] -2015) ֆիլմ է 2008 թվականի անկման մասին, որն առավելապես կենտրոնանում է հեջ ֆոնդի կառավարիչ Մայքլ Բարրիի վրա. վերջինիս մարմնավորում է ուելսեցի դերասան Քրիստիան Բեյլը գլխավոր դերում։ Բարրին հավատացած է, որ ինքը աուտիզմի սպեկտրում է և Ասպերգերի համախտանիշ ունի։ Ֆիլմի ընթացքում դա այդպես էլ չի բացահայտվում, այլ ավելի շուտ մեծապես ենթադրվում է[12]։
  • Տղաներն այլ մոլորակից (Chicos de otro planeta -2013) վավերագրական ֆիլմ է Չիլիի Ասպերգերի համախտանիշ ունեցող պատանիների մասին։ Ֆիլմը պատմում է չիլիացի դերասան Գրեքսը։
  • Աուտիկ այգեպանը ([./https://en.wikipedia.org/wiki/The_Autistic_Gardener The Autistic Gardener] -2015) 4-րդ ալիքի շարքերից է[13]։
  • Աուտիզմ ունեցող աղջիկները (Girls with Autism)[14] վավերագրական ֆիլմ է, որը պատմում է Մեծ Բրիտանիայում գտնվող հատուկ դպրոցում՝ Լիմփսֆիլդ Գրենջում, երեք աղջիկների կյանքի մասին[15]։
  • Աուտիկ Բուդդան (The Autistic Buddha -2017) գիտահանրամատչելի վեպ է դեպի Գերմանիա և Չինաստան աուտիզմ ունեցող անձնավորության ճամփորդության, ինչպես նաև այն մասին, թե նա ինչ է սովորում այդ փորձառությունից[16][17]։
  • Աուտիկ եղբայրները (The Autistic Brothers -2018) գիտահանրամատչելի վեպ է, որը գրել է բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող տղան և պատմում է իր ցածր ֆունկցիոնալ աուտիզմ եղբոր հետ իր հարաբերությունների մասին։ Այս գիրքը մարտահրավեր է աուտիզմի մասին բազմաթիվ առասպելների համար[18][19]։

ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստման տեսություն խմբագրել

ԿԿԽ պատվաստումը վիճաբանության առարկա է դարձել Էնդրյու Վեյքֆիլդի և ուրիշների 1998 թվականի հոդվածի պատճառով (ներկայումս հերքված)[20]։ 2010 թվականին Հիմնական բժշկական խորհրդի կողմից Վեյքֆիլդի հետազոտությունը «անբարեխիղճ» ճանաչվեց[21], իսկ 2011 թվականին Բրիտանական բժշկական ամսագրի (BMJ) կողմից հայտարարվեց կեղծված[22]։

«Բիոմեդ սենթրալ» (BMC) հանրային առողջության 2007 թվականի մարտի հոդվածում արձանագրվում է, որ Վեյքֆիլդի ուսումնասիրության վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանումները «ապակողմնորոշիչ տպավորություն են ստեղծել, որ պատվաստման հետ աուտիզմի կապի ապացույցները նույնքան էական էին, որքան այդպիսի կապի բացակայության ապացույցները»[23]։

Հաղորդակցություն բժշկության մեջ և Բրիտանական բժշկական (BMJ) ամսագրերը հանգեցին այն եզրակացության, լրատվամիջոցները Վեյքֆիլդի տեսության ապակողմնորոշիչ լուսաբանում են իրականացրել[24][25][26]։

PRWeek ամսագիրը նշել է, որ 2010 թվականի մայիսին դիրքը չարաշահելու համար ընդհանուր բժշկական ռեգիստրից Վեյքֆիլդի հեռացումից հետո ԿԿԽ հակասության վերաբերյալ հարցման մասնակիցների 62%-ը հայտարարել է, որ չի կարծում, որ լրատվամիջոցները առողջական խնդիրների պատասխանատու լուսաբանում են իրականացնում[27]։

Բժշկության նոր անգլիական ամսագրի հոդվածում (New England Journal of Medicine), հակապատվաստումային պայքարի պատմությունն ուսումնասիրելով, նշվում է, որ պատվաստումների դեմ դիմադրությունը գոյություն ունի 19-րդ դարից, սակայն այժմ «հակապատվաստային ակտիվիստների տեղեկատվական ընտրությունը հեռուստատեսության և համացանցային լրատվության միջև է, ներառյալ սոցիալական ցանցերում դրանց ներկայացվածությունը, որոնք օգտագործվում են գիտական փասերից հասարակության կարծիքը և ուշադրությունը շեղելու նպատակով»[28]։

ԿԿԽ պատվաստման հարցին սենսացիոն բնույթ հաղորդելու գործում լրատվամիջոցների դերակատարումը քննարկվել է Բրիտանական բժշկական ամսագրի կողմից։

Հոդվածի բնօրինակը լրատվամիջոցների այնպիսի ուշադրություն է հրավիրել՝ հանրային առողջությանը վնասելու իր ահռելի հնարավորություններով, որ բժշկության պատմության մեջ բարդ է զուգահեռներ տանել։ Բժշկական բազում այլ խարդախություններ են հայտնաբերվել, սակայն հրապարակումից շատ կարճ ժամանակ անց և առողջական նվազ կարևոր հարցերի վերաբերյալ[29]։

Նաև մտահոգություն բարձրացվեց գիտական տեսությունների լուսաբանման հարցում լրագրողների դերակատարման մասին, հանգելով նրան, որ «վերջիններս դժվար թե հավակնեն հարցադրումներ բարձրացնողի և ըմբռնողի դերին»[30][31]։ Նեյլ Քամերոնը, գիտության պատմության մեջ մասնագիտացած պատմաբան, Մոնրեալ թերթում (The Montreal Gazette) գրելիս հակասությունները պիտակավորում է որպես «լրագրության ձախողում», ինչը հանգեցրել է ոչ անխուսափելի մահացությունների. նա գրում է.

  1. բժշկական Նշտար (The Lancet) ամսագիրը չպետք է հրապարակեր «վիճակագրական անիմաստ արդյունքների» ուսումնասիրությունը՝ հիմնված ընդամենը 12 դեպքի վրա,
  2. պատվաստումների դեմ «խաչակրաց արշավանքը» շարունակվում էր «Կողմնակի աչք» (Private Eye) ամսագրի կողմից,
  3. «պարզունակ» հանրահայտ մարդկանց և անհանգստացած ծնողների մի խումբ խթանեցին վախերի տարածմանը[32]։

Թերթը նաև տեղեկացնում է.

«Չկա երաշխիք, որ սկզբնական հետազոտության պարզաբանումը կներգործի բոլոր ծնողների վրա։ Բժիշկները ստիպված կլինեն ավելի շատ ջանք գործադրել՝ փորձելով վերացնել մի անբարեխիղճ հետազոտողի ակնհայտ պատճառած վնասը, որի աշխատանքը անպատասխանատու կերպով լուսաբանվել է առաջատար միջազգային ամսագրում»[33]։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Աուտիզմի սպեկտրում գտնվող պատմական գործիչների վերաբերյալ լրատվամիջոցների շահարկումները հիմնված են նկարագրված վարքային և տարօրինակ փաստերի, այլ ոչ թե անձնավորության որևէ բժշկական հետազոտության վրա։ Յեյլի երեխաների հետազոտության կենտրոնի մասնագետ Ֆրեդ Վոլքմարն ընդգծում է. «Ցավոք սրտի, ինչ-որ մի տնայնագործական մոտեցմամբ հայտնաբերվում է, որ բոլորն Ասպերգերի համախտանիշ ունեն»[34]։ Պրոֆեսոր Մայքլ Ֆիցջերալդի հետազոտությունը, ըստ որի բազմաթիվ պատմական գործիչներ աուտիզմ են ունեցել, խիստ քննադատության է ենթարկվել և ոմանց կողմից արժանացել է «հորինված կեղծ գիտություն»[35] և «անկեղծորեն անհեթեթ» պիտակների[36]։

Ի հավելումն, ժամանակակից գործիչների աուտիզմ ունենալու մասին լրատվամիջոցների շահարկումները վերջին շրջանում շատ տարածված են։ Նյու Յորք թերթը (New York magazine) որոշ օրինակներ է հրապարակել, ներառյալ Թայմս թերթի (Times magazine) ենթադրությունը, որ Բիլ Գեյթսը աուտիզմ ունի, և Վորեն Բաֆեթի կենսագրի գրառումներն առ այն, որ նրա զարմանալի հիշողությունը և «թվերով հետաքրքրվածությունը» նրան «խորհրդավոր աուտիկ աուրա» են հաղորդել։ Ամսագիրը նաև հայտնում է, որ «Նշանավոր մարդկանց վերականգնում» հեռուստածրագրի ժամանակ բժիշկ Դրյու Փինսկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանին համարում է հավանական Ասպերգերի համախտանիշ ունեցող, իսկ Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարանի մասնագետը «կարծես համաձայնում է նրա հետ»։ Նորա Էֆրոնը քննադատել է այդ եզրակացությունները, գրելով, որ հասարակության շրջանում տարածված ենթադրյալ մոտեցմամբ աուտիզմը «համաճարակ է, կամ ավելի շուտ գերախտորոշման հետևանքով առաջացած երևույթ, որի համար նախկինում այլ հասկացություններ էին գործածվում»[37]։ Թոմաս Սոուելը քննադատել է Բիլ Գեյթսի ախտորոշումը, հիմնավորելով, որ նրան ախտորոշած մարդիկ անձամբ չեն տեսել Գեյթսին[38]։ Փոլ Սթայնբերգը նաև քննադատել է Վորեն Բաֆեթի և Թիմի Փեյջի գեղարվեստական կերպարները որպես աուտիզմ ունեցողներ, գրելով, որ այդ մարդիկ ընդունակ են լրացնել ավելին, քան աուտիզմ ունեցող իրական երեխան կամ մեծահասակը, որոնց խոսքի և իմացական ֆունկցիաների թերությունները հաճախ կարող են նրանց թողնել մտավոր հետամնացության մակարդակում[39]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Autism spectrum disorder fact sheet» (PDF). DSM5.org. American Psychiatric Publishing. 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Sarrett, J C (2011 թ․ հունիս). «Trapped children: popular images of children with autism in the 1960s and 2000s». Journal of Medical Humanities. 32 (2): 141–53. doi:10.1007/s10912-010-9135-z. PMID 21225325.
  3. 3,0 3,1 Murray S (2006). «Autism and the contemporary sentimental: fiction and the narrative fascination of the present». Lit Med. 25 (1): 24–45. doi:10.1353/lm.2006.0025. PMID 17040083.
  4. Holton, Avery; Farrell, Laura; Fudge, Julie (2014). «A threatening Space?: Stigmatization and the framing of Autism in the News». Communication Studies. 65 (2): 189. doi:10.1080/10510974.2013.855642.
  5. Draaisma D (2009 թ․ մայիս). «Stereotypes of autism». Philos. Trans. R. Soc. Lond. B Biol. Sci. 364 (1522): 1475–80. doi:10.1098/rstb.2008.0324. PMC 2677582. PMID 19528033.
  6. Bethune, Brian (2009 թ․ հուլիսի 3). «Autistic licence: suddenly, Asperger's is the new 'it' disorder on screen and in fiction». Macleans.ca. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  7. Poulson S (2009). «Autism, through a social lens». 8 (2): 40–5. doi:10.1525/ctx.2009.8.2.40. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. Library Journal. (15 April 2009). Video Արխիվացված 4 Դեկտեմբեր 2011 Wayback Machine (Reviews). Accessed 9 September 2010.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  10. «The Hollywood Reporter». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  11. Hector Gonzalez. «Autism One 2009 :: The Miracle Project». Old.autismone.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  12. Mallenbaum, Carly (2015 թ․ դեկտեմբերի 20). «'Big Short': 5 things to know about Christian Bale's real-life character». Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  13. Wednesday’s best TV The Guardian 8 July 2015.
  14. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. http://www.limpsfieldgrange.co.uk/
  16. Singer, Angela. «Thomas plots his journey through life in new book». Dunmow Broadcast (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  17. Lehmann, Claire (2018 թ․ հունվարի 22). «The Autistic Buddha—An Interview - Quillette». Quillette. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  18. Singer, Angela. «Why you should not ask: Is Jack's autism better now?». Dunmow Broadcast (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  19. Barkley, Cat (2018 թ․ դեկտեմբերի 26). «Chronicles of brotherly love». Bishop’s Stortford Independent. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  20. Wakefield A, Murch S, Anthony A, և այլք: (1998). «Ileal-lymphoid-nodular hyperplasia, non-specific colitis, and pervasive developmental disorder in children». Lancet. 351 (9103): 637–41. doi:10.1016/S0140-6736(97)11096-0. PMID 9500320. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
  21. Boseley, Sarah (2012 թ․ հունվարի 28). «Andrew Wakefield found 'irresponsible' by GMC over MMR vaccine scare». The Guardian (London).
  22. Godlee F, Smith J, Marcovitch H (2011). «Wakefield's article linking MMR vaccine and autism was fraudulent». BMJ. 342: c7452. doi:10.1136/bmj.c7452. PMID 21209060.
  23. Hilton S, Petticrew M, Hunt K (2007). «Parents' champions vs. vested interests: who do parents believe about MMR? A qualitative study». BMC Public Health. 7: 42. doi:10.1186/1471-2458-7-42. PMC 1851707. PMID 17391507.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  24. Speers T, Lewis J (2004). «Journalists and jabs: media coverage of the MMR vaccine». Commun Med. 1 (2): 171–81. doi:10.1515/come.2004.1.2.171. PMID 16808699.
  25. Jackson, Trevor, "MMR: more scrutiny, please." 326.7401 (7 June 2003): p1272(1).
  26. Dobson Roger (2003 թ․ մայիս). «Media misled the public over the MMR vaccine, study says». BMJ. 326 (7399): 1107. doi:10.1136/bmj.326.7399.1107-a. PMC 1150987. PMID 12763972.
  27. "Reputation Survey: MMR panic subsides." 2 June 2010: 24.
  28. Poland GA, Jacobson RM (2011 թ․ հունվարի 13). «The Age-Old Struggle against the Antivaccinationists». N Engl J Med. 364 (2): 97–9. doi:10.1056/NEJMp1010594. PMID 21226573.
  29. Godlee, F. (2011 թ․ հունվարի 6). «The fraud behind the MMR scare». BMJ (անգլերեն). 342 (jan06 1): d22–d22. doi:10.1136/bmj.d22. ISSN 0959-8138.
  30. «Link between MMR Vaccines and Autism conclusively broken». IB Times. 2011 թ․ հունվարի 7. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  31. Broyd, Nicky (2011 թ․ հունվարի 6). «BMJ Declares Vaccine-Autism Study 'an Elaborate Fraud', 1998 Lancet Study Not Bad Science but Deliberate Fraud, Claims Journal». WebMD Health News. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  32. Cameron, Neil (2011 թ․ հունվարի 12). «Autism 'study' represents a failure of journalism». The Montreal Gazette.
  33. «Psychotherapy Has Done More Harm than Good: A Debate». PsycEXTRA Dataset. 2009. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  34. Goode, Erica (2001 թ․ հոկտեմբերի 9). «CASES; A Disorder Far Beyond Eccentricity». New York Times. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 26-ին.
  35. Dosani, Sabina. «Autism and Creativity: Is There a Link between Autism in Men and Exceptional Ability?». BJPsych. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  36. Osteen, Mark (2007). «Autism and Representation: A Comprehensive Introduction». Autism and Representation. New York: Routledge. էջ 12. ISBN 978-0415956444.
  37. Wallace, Benjamin. «Autism Spectrum: Are You On It?». NYMag.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  38. Sowell, Thomas (2001). The Einstein Syndrome : bright children who talk late. New York: Basic Books. էջեր 142, 189. ISBN 9780465081417. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  39. Steinberg, Paul (2012 թ․ հունվարի 31). «Asperger's History of Overdiagnosis». The New York Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.