Աուսֆալյան դարպասներ (նաև` ելքային դարպասներ, գերմ.՝ Ausfalstor, արտագրոհի դարպասներ), Կալինինգրադի պահպանված քաղաքային յոթ դարպասներից մեկը։ Տեղակայված է Գվարդիական պողոտայի և Գորնի փողոցի խաչմերուկի հարավ արևմտյան անկյունում, 1200 գվարդիականների հուշարձանի անմիջական մոտակայքում։


Քարտեզ
Քարտեզ
Աուսֆալյան դարպասների տեսքը

Պահպանված դարպասներից Աուսֆալյանը վերակառուցվել է ավելի բարձր աստիճանով։

Պատմություն խմբագրել

17-րդ դարի քսանական թվականներին, մոտավորապես ներկայիս դարպասների տեղում կառուցված առաջին դարպասները, գտնվում էին քաղաքի պաշտպանական բերդապատնեշի շրջակայքում։ Հետագայում, 1866 թվականին, դարպասները նորից կառուցվեցին աղյուսային գոթիկայի ոճով։ 19-րդ դարում կառուցված Աուսֆալյան դարպասները նախատեսված էին միայն հետիոտների համար և ավելի նվազ նշանակալի էին մնացած քաղաքային դարպասների համեմատ (որի մասին է վկայում նրա համեմատաբար աղքատ ճարտարապետական ձևավորումը )։ Նոր Աուսֆալյան դարպասները նախագծել է ճարտարապետ Լյուդվիգ ֆոն Աստերը։

Դարպասները հենց սկզբից մխրճված էին բերդապատնեշի մեջ և փաստացի գտնվում էին հողի մակարդակից ցածր։ 20-րդ դարում կառուցվեց դարպասի միակ ուղանցումը, իսկ 1910 թվականին ինչպես մյուս դարպասները, Աուսֆալյան դարպասները հանձնվեցին քաղաքի ռազմական գերատեսչությանը։

Պատերազմի ժամանակ Աուսֆալյան դարպասները վերասարքավորվեցին որպես զորահրամանատարական ղեկավարման կետ։ Դարպասների ներքին ընդարձակ տարածքները բետոնե պատերով բաժանվեցին առանձին հատվածների, որոնց միջև ընկած տարածքները փակվեցին հերմետիկ պաշտպանական դռներով։

Պատերազմից հետո դարպասները օգտագործվում էին որպես պահեստներ, հետագայում, որպես ռմբապաստարան հարակից տարածքում գտնվող դպրոցի և ոստիկանության համար։

1993 թվականին դարպասների վերին հատվածում, Գվարդիական պողոտայի երթևեկելի մասի մակարդակին հավասար կառուցվեց Սուրբ Գևորգի ուղղափառ մատուռը, նվիրված Քյոնիգսբերգի գրոհի ժամանակ զոհված խորհրդային զինվորների հիշատակին։

2007 թվականի գարնանը Աուսֆալյան և Երկաթուղային դարպասները հանձնվեցին Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարանին։ Նախատեսվում է դարպասների ռեստավրացիա, որի արդյունքում նրա տարածքներում պետք է տեղադրվեին թանգարանային ցուցանմուշներ։ 1200 գվարդիականների հուշարձանի և Հաղթանակի զբոսայգու հետ միասին դարպասները պետք է դառնան ռազմապատմական համալիրի մի մասը։

Ճարտարապետություն խմբագրել

 
Ջրով փոս Աուսֆալյան դարպասների դիմաց (ձախից)

Աուսֆալյան դարպասները ունեն միայն մեկ ուղանցում, որն արտաքինից դուրս է գալիս սանդուղքով և բավականին նեղ կամրջակով (որոնց հետքերը պահպանվել են մինչ այժմ), ինչը հաստատում է այն փաստը, որ դարպասները նախատեսված են եղել միայն հետիոտների համար։ Անցուղու կողմերում տեղակայված են կազեմատներ հրակնատներով դիմային և կողային հրաձգության համար։ Ուղանցումը փակվում է սոխաձև կամարով, որը զարդարված է ատամնավոր շրջակալներով։ Դեպի խրամ դուրս եկող դարպասի կողային պատերը երեսապատված են գրանիտե սալիկներով զարդարված քառակուսի կոպտատաշ քարով։

Անցուղու վրա տեղակայված է մարտական հարթակ ատամնավոր ճաղաշարով։

Դեպի քաղաքի կողմն ուղղված դարպասի ճակատային մասի արտաքին տեսքի մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ այն ծածկված է հողով և լուսանկարներ չեն պահպանվել։

Աղբյուրներ խմբագրել

  • Авенир Овсянов. В казематах королевского форта. Калининград, «Янтарный сказ», 1999. Стр 95-96, 105—106.
  • Балдур Кёстер «Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени» . Перевод с немецкого (текст). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5
  • Юрий Ржевцев. Их Альма-матер — бывшая биржа труда // газета «Удачный выбор» (Калининград), номер за 23 апреля — 2 мая 2003 г.

Արտաքին հղումներ խմբագրել