Աշոտ (Դարանդայի գավառակ)
Աշոտ, գյուղաքաղաք պատմական Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Դարանդայի գավառակում։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Աշոտ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Դարանդայի գավառակ | |
Այլ անվանումներ | Աշոտի, Աշոտի գյուղ, Աշուտի, Հաշոտին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1650 մարդ (1914) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աշոտեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԱշոտն առաջին անգամ հիշատակված է Այնթապի եկեղեցում պահպանված 1619 թվականի ձեռագիր հիշատակարանում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Աշոտի հայերը զանգվածաբար ոչնչացվեցին թուրքերի կողմից։
Բնակչություն
խմբագրելՄեծ եղեռնի նախօրյակին ուներ 1650 հայ բնակիչ (650 տուն)։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Բարեկարգ ճաևապարհով կապված էր Սեբաստիայի հետ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱշոտն ուներ եկեղեցի և վանք։ Շրջակայքում պահպանվել էին միջնադարյան բերդի ավերակներ և հին գերեզմանոց։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ ուսումնարան։
Գրչություն
խմբագրելՄիջին դարերում եղել է գրչության կենտրոն[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 295
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |