Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)

հայ մաթեմատիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)

Աշոտ Վեզիրի Պետրոսյան (հունիսի 2, 1930(1930-06-02), Վարդենիս, Հայաստան - փետրվարի 23, 1998(1998-02-23), Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել է 1964 թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում ՝ Նաիրի և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրության կազմակերպմանը։

Աշոտ Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել է1930 հունիսի 2
ԾննդավայրՎարդենիս, Հայաստան
Մահացել էփետրվարի 23, 1998(1998-02-23) (տարիքը 67)
Մահվան վայրԴիլիջան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի Պետական Համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս և համակարգչային գիտնական
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
 Ashot Petrosian (mathematician) Վիքիպահեստում
Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)

Կենսագրություն

խմբագրել

Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930 թ.-ին Վարդենիսում, ՀԽՍՀ[1]։ Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949 թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել է 1954 թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955 թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։

1957 թ.-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել է նորաստեղծ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում, ներկայումս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբում իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա. Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխտնօրեն (1963-1965) և տնօրեն (1965-1970) Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում[2], որն այժմ հայտնի է իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ[3] (ԻԱՊԻ)։

Իր գիտական գործունեության հետ միասին, Ա. Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1965-1978, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (1978-1986)։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ։ Եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես Գրաֆների տեսության դաշտում։

Ընտրված հրապարակումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել